ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում, իր լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։ Մասնավորապես, Կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն միջադեպերը կանխարգելելու և բացառելու նպատակով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից տարվա ընթացքում իրականացվել են մի շարք նպատակային միջոցառումներ։ Կոռուպցիոն մեխանիզմների կանխարգելմանն ուղղված գործողությունների արդյունքում վարչության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 20 հաղորդում, իսկ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ԱԱԾ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է 8 գրություն։ Բացի այդ, ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն, որից 78-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվությամբ։ Մասնավորապես, կիրառվել են նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, ընդհուպ մինչև՝ ծառայության դադարեցում։ Ի դեպ, այս պահին 20 հաղորդումներով իրականացվում է նախաքննություն։ 2025 թվականի ընթացքում շուրջ 230 տեղեկանք է ուղարկվել ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչություն և Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն, որոնց մասով իրականացվել է վարչարարություն։ Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից 2025 թվականի ընթացքում ՀՀ դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվն աննախադեպ է եղել վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ Ներքին անվտանգության վարչությունը ոչ միայն իրականացնում է առերևույթ հանցագործությունների հայտնաբերման և կանխմանն ուղղված աշխատանքներ, այլև հետևողականորեն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման և առերևույթ հանցանքի մասին իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու ուղղությամբ։ Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը հաշվի առնելով՝ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից նախաձեռնվել և իրականացվել են տեխնոլոգիական բազմաթիվ բարեփոխումներ՝ ուղղված վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ու ներքին կարգապահության ամրապնդմանը։ Մասնավորապես, ընթացիկ տարում արդիականացվել և հզորացվել է ՊԵԿ-ում առկա տեսահսկման համակարգը, իսկ 2026 թվականից, արհեստական բանականության (AI) վերլուծիչների ինտեգրման արդյունքում, Կոմիտեն կունենա առավել արդյունավետ տեսահսկման և վերլուծական հնարավորություններ։ Պետական եկամուտների կոմիտեն համակարգային քայլերով շարունակելու է օրինականության ապահովմանը, թափանցիկության բարձրացմանն ու հանրային վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55