Դեկտեմբերի 21-22-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ին վերաբերող արդիական հարցեր, կուրվագծվեն ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և Միության միասնական շուկայի զարգացման ուղենիշները, ինչպես նաև կհաստատվեն մի շարք կարևոր փաստաթղթեր և որոշումներ։ Մասնավորապես, նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում։ Բացի այդ, Պուտինի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը նաև երկկողմ բանակցություններ կանցկացնի մի շարք երկրների ղեկավարների հետ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեկտեմբերի 21-ին կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55