Պետության կյանքում անկյունաքարային դերակատարություն ունեն քաղաքական կուսակցությունները: Փորձեմ անդրադառնալ կուսակցությունների` տնտեսության վրա ունեցած դերակատարության հանգամանքին:
Քաղաքական կուսակցություններն ազդում են ոչ միայն տնտեսության, այլև գաղափարախոսության, քաղաքականության, մշակույթի վրա: Այդ իսկ պատճառով էլ նրանք հանդես են գալիս ոչ թե ինչ որ խմբի, այլև ամբողջ հասարակության անունից, ընտրություններումհաղթանակ տանելով նրանք տնտեսական շահերը արտահայտողներից վեր են ածվում այդ շահերը իրականացնողների: Տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին կարելի է ենթադրել` ըստ տնտեսական աճի տեմպերի, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակի, կապիտալ ներդրումների աճի, զբաղվածության մակարդակի, վճարային հաշվեկշռի, ազգային արժույթի կայունության մակարդակի և կենսամակարդակի, ըստ սոցիալական լարվածության մակարդակի, բնակչության գոհունակության, շրջակա միջավայրի վիճակի:
Այս ֆոնին էական նշանակություն ունի տնտեսության պետական կառավարման հետադարձ կապը: Տնտեսության պետական կառավարման մարմինները պետք է մշտապես հետևեն իրենց քաղաքականության նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների արձագանքին, այլ ոչ թե միայն ընտրությունների ժամանակ: Դրա համար ստեղծվում են գիտահետազոտական կենտրոններ, որոնք տնտեսական քաղաքականության նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների արձագանքի մասին լիարժեք տեղեկատվություն են տալիս: Նրանք իրենց աշխատանքը իրականացնում են ընկերությունների, մասնավոր ձեռներեցների, բանկերի հետ պայմանագրեր կնքելու միջոցով: Այնուհետև տեղեկացնում են, որոշում են տնտեսության վրա պետական միջամտության արդյունավետությունը, այնուհետև հանձնարարականներ են մշակում:
Արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացմանը խոչընդոտում են տարբեր խմբերի միջև առկա տարաձայնությունները, լոբբիզմի տարածումը, կոռուպցիան:
Կառավարության վրա ճնշում գործադրելով` իշխող խմբերը իրացնում են իրեն շահերը, արդյունքում լոբբիստները ստանում են քաղաքական մեծ ռենտա, օգուտ: Օրինակ` եթե որևէ ճնշող խումբ ցանկանում է սահմանափակել որևէ ապրանքի ներմուծումը, իր արտադրանքը տեղում իրացնելու, տեղական շուկան նվաճելու նպատակով, ապա այդ իշխող խումբը իր ներկայացուցչի միջոցով բարձրացնել է տալիս ներմուծման մաքսերը: Ժամանակակից պայմաններում լայնորեն կիրառվում է լոգգրոլլինգ կամ փոխադարձ ծառայություններ հասկացությունը` որը ձայների առքնուվաճառքն է, երբ որևէ անհատ, խումբ կամ կուսակցություն որևէ հարց քվեարկելիս իր ձայնը տալիս է այլ խմբի միայն մի պայմանով, որ հակառակ կողմն էլ հարցը քվեարկելիս իր ձայնը պետք է տա նրանց:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55