Պրոցեսները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են. «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես առիթ ունեցա շնորհավորելու հայաստանցիներին՝ երեկ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով ՀՀ-ի և ԱՄՆ կառավարության կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIPP նախագծի մասին է։ Ես ուզում եմ բոլորին շնորհավորել նաև մեր տարածաշրջանում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին։ …Ուզում եմ ԱՄՆ-ին ևս շնորհավորել, ԵՄ-ին շնորհավորել»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանը և տարածաշրջանը քայլ առ քայլ վեր են ածվում անվտանգության միջավայրի։ «Սա շատ մեծ ձեռքբերում է։ Ըստ էության՝ սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության համար։ Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունն ու անձնական ներգրավվածությունը, իհարկե, անկասկած ունեցել են վճռորոշ նշանակություն, և մեզ հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին»,-ասաց նա։
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44