Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի մահվան 19-րդ տարելիցը։ Հրանտ Դինքը Թուրքիայի երևելի մտավորականերից մեկն էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցից, ազգային հողի վրա։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը: Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց. Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր:
Հրանտ Դինքն իր մասին մի առիթով ասել է. «Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։ Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են։ Իմ որ ինքնությամբ ուզում եք՝ ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն»։ 2007թ. հունիսին Հրանտ Դինքին հետմահու ՀՀ նախագահի մրցանակ է շնորհվել:
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55