«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին էկոնոմիկայի նախարարությունը «աչքալուսանք» տվեց, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը: Նշվում է, որ երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի: Կարծես այստեղ պետք էր բղավել «ուռա՜»: Ի վերջո, վերջին ութ տարվա ընթացքում աղքատության այսպիսի աննախադեպ չափերի հասած Հայաստանում ցանկացած նոր արտադրություն, ցանկացած նոր աշխատատեղ կարևոր նշանակություն ունի: Եվ, իհարկե, շատ գովելի ու հաճելի է, որ Հայաստանում նման կարգի ներդրում է արվում: Բայց... Պարզվում է, որ համանման տեքստ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է նաև 2023 թվականի օգոստոսի 18-ին: Այն ժամանակ նշվում էր, որ «առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը»։ Երկուսուկես տարի անց գործարանը դեռևս «կառուցվող» է, և դա փաստորեն իշխանությունների համար հիանալի առիթ է նախընտրական շրջանում հերթական PR անելու համար, ընդ որում՝ սպասվող աշխատատեղերի թիվը ձեռքի հետ ավելացնելով 500-ով: Եթե 2023 թ. տեքստում նշվում էր 1500 աշխատատեղ, ապա «թարմ» տեքստում այն արդեն 2000 է: Հաշվի առնելով, թե նախորդ տարիներին նախընտրական փուլերում ինչ գործարաններ են «բացել» քպականները, սոցցանցերի օգտատերերը նաև կանխատեսում էին, որ մինչև հունիս 7-ը նման PR հաղորդագրություններ շատ կլինեն: Այսինքն, գործարարների ներդրումները իշխանությունները կներկայացնեն որպես իրենց աշխատանքի արդյունք: Էլ չենք խոսում ֆեյք «գործարանների» մասին: Ու պատահական չէ, որ շատերը նույնիսկ կատակում էին, թե գուցե նույնիսկ «Սեպուհ 1»-ի, հայկական հեռուստացույցների, լվացքի մեքենաների, գազի բալոնների գործարանների կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի «բացման» ականատես լինենք»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01