«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է, սակայն, ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի, իշխանությունները որևէ իրական մտահոգություն չեն ցուցաբերում նրա առողջական վիճակի և կյանքի նկատմամբ։
Aysor.am-ի հետ զրույցում Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ Առողջապահության նախարարության այն ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է դատապարտյալների և կալանավորների առողջական վիճակով, «շատ հանգիստ է տանում անգամ 40-օրյա հացադուլը»՝ փաստացի չանհանգստանալով մարդու կյանքով և առողջությամբ։
Իրավապաշտպանի խոսքով՝ Նարեկ Սամսոնյանի կալանքի փոփոխության հարցում առանցքային դերակատարում ունի գլխավոր դատախազը, որը իրավասու է փոխել նրա խափանման միջոցը.
«Առողջության հարցով, նախևառաջ, պետք է զբաղվի առողջապահության նախարարը։ Շատ են պատասխանատուները՝ սկսած Ալեն Սիմոնյանից։ Նա է հաղորդում ներկայացրել, բայց դա դեռ չի նշանակում, որ մարդուն պետք է կալանքի տակ պահեն, մի բան էլ՝ երկարացնեն կալանքը»։
Նրա գնահատմամբ՝ գործող իշխանություններն օգտվում են ընդհանուր թողտվության մթնոլորտից և միջազգային կառույցների անտարբերությունից։
«Այս իշխանությունները ոչ միայն վատ կառավարիչներ են, այլև՝ վատ մարդիկ։ Մարդու կյանքը նրանց բոլորովին չի հետաքրքրում։ Թքած ունեն։ Այդ իշխանության որևէ ներկայացուցչի չեմ տեսել, որ անհանգստանա մարդու վիճակով, նույնիսկ երբ նա մահվան շեմին է հայտնվում»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսանյանը համոզված է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ մասնավորապես Human Rights Watch-ը և Amnesty International-ը, կարձագանքեն Նարեկ Սամսոնյանի իրավիճակին։
Նա քննադատեց մի շարք այլ միջազգային կառույցների դիրքորոշումը՝ նշելով, որ դրանք առաջնորդվում են քաղաքական շահերով և չեն ընդունում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
«Այս իրավիճակը շատ ծանր է բոլորիս համար։ Ծանր օրեր ենք ապրում։ Ալեն Սիմոնյանը, որը ժամանակին թքում էր մարդու վրա և անպատիժ էր մնում, հիմա ինչո՞ւ պետք է հետ կանգնի, եթե մարդը 15 օր հացադուլի մեջ է։ Պատժելու ցանկությունը նրանց համար վեր է ամեն ինչից»,- ասաց Ալեքսանյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ թեև բողոքի ակցիաներ կազմակերպվում են, դրանք պետք է լինեն ավելի մասշտաբային, իսկ քաղաքական ուժերը պարտավոր են հստակ պահանջներ դնել՝ պարզաբանելու, թե ինչու է մարդը պահվում երկարատև կալանքի տակ։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55