ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․
«Այս օրերին Հայաստանը տեսնում է երկու տարբեր առաջնորդի կերպար։ Երկու տարբեր քաղաքական փիլիսոփայություն։ Երկու տարբեր պատասխան՝ նույն ճգնաժամային իրականությանը։ Մեկը՝ երբ երկիրը կանգնած է անվտանգության, պետականության և արժանապատվության լրջագույն փորձությունների առաջ, ընտրում է նախընտրական տաշի-տուշին, բեմը, շոուն ու ինքնաներկայացման աղմուկը։ Պետությունը նրա համար վեր է ածվել քարոզչական հարթակի, իսկ երկրի կառավարումը՝ բեմական ներկայացման։ Սա է այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագիծը։
Իշխանությունը՝ որպես սցենար, հանրային կյանքը՝ որպես դեկոր, պատասխանատվությունը՝ որպես անհարմար բեռ։ Մյուսը՝ նույն պահին, նույն իրականության պայմաններում, խոսում է ոչ թե ներքին լսարանին հաճոյանալու լեզվով, այլ միջազգային պատասխանատու հարթակների հետ՝ պետության շահը պաշտպանելու դիրքերից։ Նա դիմում է համաշխարհային գործընկերներին, բարձրացնում է անվտանգության, երկրի և մարդու իրավունքների, տարածաշրջանային կայունության հարցերը, ներկայացնում է Հայաստանը ոչ թե որպես քաղաքական շոուի վայր, այլ որպես պետություն, որը արժանի է լուրջ վերաբերմունքի ու գործընկերային վստահության։ Սա է Արման Թաթոյանի առաջնորդական կերպարը։ Առանց ավելորդ աղմուկի, առանց բեմական ժեստերի, բայց պետական մտածողությամբ ու պատասխանատվության գիտակցումով։ Երկու մոտեցում։ Երկու աշխարհընկալում։ Երկու ապագա՝ Հայաստանի համար։ Մեկը՝ պահի քաղաքականություն և էմոցիայի վրա կառուցված կառավարում, մյուսը՝ սթափ հաշվարկ, արժեհամակարգ և պետական շարունակականության տեսլական։ Մեկը առաջնորդվում է ամբոխի ռիթմով։ Մյուսը՝ պետության շահի տրամաբանությամբ։ Եվ առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է հենց սա։ Ոչ անձերի միջև։ Այլ՝ շոուի և պատասխանատվության, աղմուկի և պետականության, պահի և ապագայի միջև»։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44