Ստվերը զգալիորեն նվազել է, որը չափում ենք մի քանի ցուցանիշներով. 2025–ին ՀԴՄ կտրոնների քանակը և դրանց գումարը երկնիշ բարձր աճեր են գրանցել՝ 18% և մոտ 15%, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «Այստեղ ավելի հետաքրքիր են անկանխիկ գործարքները, որոնք անշեղորեն մեծանում են մեր գործարքների մեջ, ունենք քանակի 51.4% աճ և հասույթների 30.6% աճ։ Սրանք բոլորը առաջանցիկ են մեր տնտեսական զարգացումներից, ինչը նույնպես խոսում է վարչարարության արդյունավետության և ստվերի դեմ պայքարի արդյունավետության մասին։ Հակոբյանը նշեց, որ 2025 թվականին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերել, որը մոտ 700-ով ավելի է 2024 թվականից։ «Մյուս գործիքը, որի մասին պարբերաբար շահարկումներ են լինում, մեր օպերատիվ գործողություններով ստվերի դեմ պայքարն է։ Այստեղ ունենք բավական մեծ բացահայտումներ, բացահայտված ստվերային շրջանառությունը 363 միլիարդ է, որը 44%-ով բարձր է 2024 թվականից, թաքցված առքը՝ 124 միլիարդ, որը 29%-ով է բարձր 2024 թվականից, և վերականգնումը՝ 37 միլիարդ, որը 4%-ով է բարձր։
Ընդ որում, այստեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է։ Նաև թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել»,– ընդգծեց ՊԵԿ նախագահը։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47