ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության առաքելությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:
Հանդիպման սկզբում Ռամի Սալմանը ներկայացրել է ԵԳՖԱ ծրագրի ընթացքը, որի նպատակն է բարելավել ընտրված գյուղական տարածքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Պատվիրակության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ չնայած ծրագրի մեկնարկից դեռևս շատ քիչ ժամանակ է անցել, այն կարելի համարել հաջողված:
Ընդգծելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ և մշակել ու Հայաստանում իրականացնել նոր ծրագրեր` Ռամի Սալմանը միաժամանակ նշել է, որ արդյունավետության ապահովման համար դրանք պետք է համահունչ լինեն գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Այս համատեքստում նախարարը մասնավորապես կարևորել է ինտենսիվ այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, անասնաբուժական կենտրոնների վերազինման և մասնագետների վերապատրաստման խնդիրները:
Ընդգծելով երկրում ջրային ռեսուրսների կառավարման և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` Իգնատի Առաքելյանն արդիական է համարել ձկնաբուծության ոլորտում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն տեխնոլոգիաների և ոռոգման բնագավառում` կաթիլային համակարգերի ներդրումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ծրագրերում գյուղացիներին մատչելի տոկոսադրույքով վարկերի տրամադրման և դրամաշնորհների ներգրավման հնարավորության հարցին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմել և հիմնադրամին ներկայացնել հետագա համագործակցության առաջնային ուղղությունների ցանկը, որը որպես բաղադրիչ կընդգրկվի նոր ծրագրում:
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33