Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվար-փետրվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Վահան Սարգսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից: Միլենա Մանուկյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին:
Գոհար Արասխանյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին: Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Մարիա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Անահիտ Բաղդասարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արսեն Թումանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Նարեկ Մենդիկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: Նորայր Այվազյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: Վազգեն Մկրտչյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Շիրակի մարզի դատախազության դատախազ Թամարա Դավթյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արտավազդ Ասատրյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Գրիգոր Մանուչարյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տաթևիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Կնյազ Կնյազյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Հենրիկ Անտոնյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Կարոլինա Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին: Ֆրիդա Այվազյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տիգրան Բադալյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Հայկ Սարգսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին: Լոռու մարզի դատախազության դատախազ Ռիմա Ասոյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Գրիգոր Ալեքսանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Նորայր Շահինյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Սամվել Կարապետյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Մերի Երիցյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տաթևիկ Ավագյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արարատի մարզի դատախազի տեղակալ Հայկազ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ Վահագն Աղասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արտաշես Մաիլյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44