Իրանը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին APA ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն:
«Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պատերազմը վերջ դնելու լուծման մեջ ներդրում ունենալու և դրա ավարտին նպաստելու համար նա 49 անգամ մեկնել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: Այդ ժամանակ նա մեծ աշխատանք է տարել, սակայն այնուհետ հրադադարի ռեժիմ է ձեռք բերվել: Ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչից հետո որոշում է կայացվել, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվի այդ խումբը: Իրանը ներկայացված չէ Մինսկի խմբում»,- ասել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:
Նա նշել է, որ հակամարտությունը տարածաշրջանի օգտին չէ և որ կարևոր է, որ տարաշրջանում լինի կայունություն ու անվտանգություն:
Դեսպանի խոսքով՝ պատերազմը տարածաշրջանի օգտին չէ, ուստի Իրանը ցանկանում է, որ իր սահմանները լինեն խաղաղության սահմաններ։
«Մենք կարծում ենք, որ օտար պետությունները երբեք չեն հասկանա տարածաշրջանի վիշտը: Նրանք շատ հեռու են տարածաշրջանից, տեղյակ չեն տարածաշրջանի ներսում խնդիրների մասին: Սակայն մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը մոտ ժամանակներս հասնի հաջողության: Մենք ցանկանում ենք, որ նրանք ավարտեն այդ աշխատանքը: Նրանք ասում են, որ այդ գործն իր լուծումը կգտնի մեկ տարվա ընթացքում, սակայն որքան «մեկ տարիներ» են անցել: Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը շատ կարևոր են: Մենք ցանկանում ենք, որ բոլորը տարածաշրջանում համագործակցեն իրար հետ»,- հավելել է նա:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55