18 արդարների գործով մեղադրյալ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը 3 ամսով երկարացնելու միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրողը։ Նա, վկայակոչելով Վերաքննիչ դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը, ասաց՝ նախնական դատալսումների փուլում քննությանը խոչընդոտելու հիմքը դեռ պահպանվում է։ ԱԺ պատգամավորի պաշտպան Արամ Վարդևանյանն ի պատասխան ասաց՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված խոչընդոտելու ռիսկը վերաբերում է կալանքի փոփոխմանը։
«Պայմանական, եթե տնային կալանքը չլինի խափանման միջոց, ինչպե՞ս կարող է Արթուր Սարգսյանը խոչընդոտել քննությանը, երբ խոսքը առավելապես վերաբերում է գաղտնալսումներին։ Գիշերը գալի՞ս է, դատարանի չհրկիզվող պահարանն է բացում, ի՞նչ է անում, ո՞նց է այդ ռիսկն իրացնում։ Գալի՞ս է, դատարանի աշխատասենյակ է մտնում, ես չեմ պատկերացնում այդ ռիսկի հնարավորությունը»,-ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ռիսկերը պետք է լինեն կանխատեսելի, բայց ոչ աբսուրդային։ Նրա գնահատմամբ, չկա նման ռիսկ։ «Ի վերջո, տնային կալանքը, խափանման միջոցը զուտ խափանման միջո՞ց է, թե քաղաքական գործընթացի խափանման գործիք»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ Սարգսյանի նկատմամբ ընտրված է նաև 20 մլն դրամ գրավի չափի նվազեցման միջնորդություն չեն ներկայացնում, քանի որ համաձայն են խափանման միջոցի մեղմման դեպքում դրա պահպանումը։ Վարդևանյանը դատարանին տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ դեկտեմբերին կայացրած դատարանի որոշման դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան, այն ընդունվել է վարույթ, դատական ակտի կայացման օր նշանակվել է մարտի 5-ը։ «Ես այսօր եմ ստացել գրությունը, այն իր ակտուալության առումով խնդիր առաջացնում է, բայց սա բարձրաձայնում եմ, թող արձանագրվի։ Պատվարժան դատարան, գտնում են, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ գրավի պահպանումը առավել քան բավարար կլինի, բայց մենք համաձայն ենք համակցված միջոցների հետ՝ բացայակելու արգելքը, վարչական հսկողությունը, իհարկե առանց ժամային սահմանափակման՝ հաշվի առնելով, որ Արթուր Սարգսյանը հանդիսանում է ԱԺ պատգամավոր»,-ասաց Վարդևանյանը։
Աղբյուրը`Panorama.am
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
16:03
14:04
16:44
16:26
16:08
15:59
15:33
15:28
15:18
15:02
14:02
13:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44