«Որոշման նախագծով նախատեսված փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է: Նոր պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու քաղաքացիներին, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացն անելու, որևէ կերպ չզրկվեն կենսաթոշակը ստանալու իրավունքից»,-կառավարության նիստում ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով ապրիլի 1-ից կենսաթոշակառուների թոշակները անկանխիկ եղանակով ստանալու որոշման կիրակումը: Նա հայտնեց, թե նախատեսում են սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև ՄՍԾ-ի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք քարտերը ստանալու գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրավված լինել:
«Կան որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից»,-ասաց նա: Թորոսյանը հայտնեց, որ ինքնակամ վճարման եղանակի փոփոխությունների գործընթացը շարունակվում է, և որ առավոտվա դրությամբ անկանխիկի համակարգ չտեղափոխված քաղաքացիների թիվը 15 հազար է: Նա հայտնեց, որ գործընթացի սկզբում կար նման 50 հազար քաղաքացի և 2-3 ամիսների ընթացքում մնացածը ինքնուրույն, ՄՍԾ-ի աջակցությամբ կամ առկա ձևով դիմում գրելով կամ օնլայն դիմում գրելով արդեն իսկ տեղափոխվել են անկանխիկ թոշակի ստացման համակարգ։
«Մենք խնդիր ունենք դա անել հնարավորինս շատ, որովհետև մարտի 5-ից դա արվելու է ավտոմատ: Քաղաքացիները ավտոմատ բաշխվելու են այն բանկերի միջև, որոնք համաձայն են մասնակցել այս գործընթացին»,-ասաց Թորոյանը: Ըստ նրա՝ քանի որ կենսաթոշակները բաշխվում են նախապես, հետևաբար այս քաղաքացիներն անկանխիկ եղանակով կստանան նաև նոր չափի կենսաթոշակները: Նախարարության տարածած պարզաբանման մեջ ասվում է. «Բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետևյալ շահառուների բանկային քարտերը. . 85 տարին լրացած անձինք, · անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք, · 75-85 տարեկան, ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) անձանց, · անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձինք։ Այն դեպքում, երբ օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, քարտի փոխանցումը կազմակերպվում է առաքող կազմակերպության կամ բանկի աշխատողի միջոցով՝ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ։ Նշենք, որ այս պահի դրությամբ՝ կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով է ստանում շուրջ 15,000 քաղաքացի. 2025 թվականի դեկտեմբերին տվյալ քաղաքացիների թիվը կազմել է 50,000։ Հիշեցնենք նաև, որ 2026 թ. մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության (բանկի ընտրության) դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու»։
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
16:03
14:04
16:44
16:26
16:08
15:59
15:33
15:28
15:18
15:02
14:02
13:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44