Արագածոտնի թեմի եկեղեցականաց դասը հայտարարությամբ է հանդես եկել։ «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված նախկին Տ․Արամ քհն․Ասատրյան և Տ․քհն․ Թադե Թախմազյան քահանաներին, որոնք եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձինք են՝ Ստեփան (Ասատրյան) և Արամայիս (Թախմազյան) իրենց նախկին անուններով։ Հայտարարում ենք, որ դատարանի որոշումներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եկեղեցու կողմից Քահանայի իշխանությունը շնորհվում է ձեռնադրությամբ և օծմամբ։ Եվ այդ տվչական իշխանությունը կարող է գործել միայն Եկեղեցու հետ հաղորդության, կանոնական և վարդապետական ծիրից ներս՝ հնազանդ և հավատարիմ մնալով Սուրբ Եկեղեցու և Սուրբ Հայրերի ավանդությանը և քահանայական ուխտին։ Իսկ երբ քահանան խախտում է իր ուխտը և Եկեղեցու (իրավասու եկեղեցական իշխանության) կողմից կարգալույծ է հռչակվում և զրկվելով քահանայական կարգից, շնորհից, օծումից ձևից և նշանից՝ դասվում է աշխարհականների շարքին (Բարսղի «Գիր կանոնական»)։ Այսինքն՝ ամբողջապես զրկվում է քահանայական իշխանությունը իրականացնելու իրավունքից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ: Քահանայի առաքելությունը նախ և առաջ հովվական հոգևոր ծառայություն է, որն ինքնին և՛ նվիրապետական աստիճան է և՛ կանոնական լիազորություն և Եկեղեցու իշխանության կողմից ընդունված վիճակ։ Միաժամանակ ընդգծում ենք, ոչ միայն կրոնական, վարդապետական, այլև խորապեսհոգևոր և բարոյական կողմը։ Ուստիքահանայական ծառայությունը հիմնված է խղճի ազատության, հավատքի, եկեղեցական կարգի հանդեպ հնազանդության և հավատարմության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժելու ուխտը, հնազանդությունն ու հավատարմությունը և ենթարկվելու ստեղծված մի այնպիսի իրավիճակի, որը հակասում է քահանայական կարգին,խղճին, դավանանքին և եկեղեցաբանական սկզբումնքներին։ Այդպիսով դատական միջանկյալ որոշումների և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն։ Խղճի և դավանանքի ազատությունը մերերկրում երաշխավորված է սահմանադրական և իրավական նորմերով, և որևէ որոշում չպետք է միջամտի և խաթարի հոգևորականի կամ շարքային բարեպաշտ հավատացյալի հոգևոր կյանքին, ազատ ընտրությանը և ծառայողական պատասխանատվությանը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը: Պետությունն, ըստ օրենքի, չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կյանքին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթին են առնչվում նաև հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելուկամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը: Այս տիրույթում պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը հանգեցնելու է Սուրբ Խորհուրդների և նվիրական սրբությունների հանդեպ անարգալից վերաբերմունքի եւ պղծության: Հետևաբար, նկատի առնելով վերոնշյալ հիմարար սկզբունքները, հայտարարում ենք, որ մերկողմից դատարանի որոշումների իրականացումը առարկայորեն դառնում են անկարելի՝ անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է Եկեղեցու կանոնական կարգինև Աստծո և մեր հավատավոր ժողովրդի հանդեպ ձեռնադրությամբ ստանձնած մեր սրբազան պարտավորությանը։ Հակառակ մեր հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ չենք ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է դեպի հակականոնական ընթացքների, դեպի ուխտազանցություն և սրբապղծություն, որով և մեղսակից ենք դարձնում հավատացյալ հոտին»,- ասվում է հայտարարությունում։
Հայտարարությանը միացած հոգևորականներն են՝
Տեր Շնորհք աբեղա Պալոյան Տեր Մկրտիչ քահանա Երանյան Տեր Եղիշե քահանա Բարսեղյան Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Տեր Սարգիս քահանա Սարգսյան Տեր Հայկ քահանա Քոչարյան Տեր Նարեկ քահանա Սարգսյան Տեր Փառեն քահանա Առաքելյան Տեր Մուշե քահանա Վահանյան Տեր Հովել քահանա Օհանյան Տեր Սևակ քահանա Սարիբեկյան Տեր Համբարձում քահանա Դանիելյան Տեր Զորայր քահանա Կարապետյան Տեր Ղևոնդ քահանա Գափոյան Տեր Հայկ քահանա Սահակյան Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան Տեր Վրթանես քահանա Բաղալյան Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան Տեր Օշին քահանա Հայրապետյան Տեր Մխիթար քահանա Ահարոնյան Տեր Մեսրոպ քահանա Օհանյան Տեր Նշան քահանա Թովմասյան Մայր Եղիսաբեթ Մելետլյան Արտակ սարկավագ Սաֆարյան Վահագն սարկավագ Ստեփանյան
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44