Պետական ռեսուրսների օգտագործմամբ սոցիալական խնդիրների լուծումը որևէ դեպքում չի կարող որակվել որպես բարեգործություն։ Այս մասին Սրբուհի Գալյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախընտրական շրջանում թոշակները բարձրացնելու կառավարության որոշմանը։ Նախարար Գալյանը նշեց, որ սոցիալական երաշխիքների ապահովումը կամ դրանց բարձրացումը նախատեսված է եղել կառավարության ծրագրում։ Նրա խոսքով, «Բարեգործության մասին» օրենքով սահմանվում է մասնավոր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող գործունեությունը, և պետական միջոցների ծախսը չի կարող դիտվել որպես բարեգործություն։ «Միաժամանակ ունենք վարչական ռեսուրսների չարաշահման արգելք, որի համար կա վարչական պատասխանատվություն, բայց այն կրկին բարձրացված հարցին վերաբերելի չէ։ Վարչական ռեսուրսի չարաշահման արգելք մենք ունենք նախընտրական քարոզարշավի շրջանում, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ուշադիր լինեն, որ քարոզարշավի ժամանակ չօգտագործեն պետական միջոցներ, պետական գույք և այլն։ Ինչ վերաբերում է բարեգործության արգելքին, դա կիրառվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց ու հիմնադրամների վրա»,- ասաց նա։ Գալյանը նշեց, որ այստեղ ևս կան նրբություններ․
«Ես այն կարծիքին չեմ, որ այն բարեգործական ընկերությունները, որոնք նախօրոք ունեցել են տարիների համար հաստատված հստակ ծրագրեր, երբեմն հաստատված հենց կառավարության կողմից, այդ ծրագրերի շարունակականությունը կարող է դիտվել որպես բարեգործության արգելքի խախտում։ Բայց այդ ծրագրերում ֆինանսական ծավալների ավելացումը կամ շահառուների թվի մեծացումը ընտրություններից առաջ կարող է գնահատվել որպես խնդիր։ Հետևաբար, կխնդրեմ բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք իրականացնում են բարեգործություն, լինել ուշադիր և հետևել այն կարգավորումներին, որոնք գործում են մեր երկրում»։
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44