Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնում այսօր գումարված ավագանու նիստի մասին.
«Մարտի 12-ին գումարված նիստում Երևանի ավագանին քննարկեց ու հաստատեց 2025թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Նախորդ տարի բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 109 տոկոսով, ծախսերի կատարողականը 90 տոկոս է: 2025-ին Երևանում փոխարինվել է 500 վերելակ, հիմնանորոգվել են տասնյակ մանկապարտեզների բակեր, մի քանի ամսվա ընթացքում Նուբարաշենի աղբավայրը բերվել է կառավարելի տեսքի, իրականացվել են շուրջ 260000 քմ միջին նորոգման աշխատանքներ, 308 հասցեներում կառուցվել են 551 թեքահարթակներ, ձեռք են բերվել 12 հատուկ նշանակության բազմաֆունկցիոնալ փոշեկուլ մեքենաներ, 15 աղբատար մեքենաներ և շուրջ 2000 կենցաղային թափոնների պոլիէթիլենային կոնտեյներներ:
Ծավալուն աշխատանքներ են տարվել նաև կանաչապատման ոլորտում. կանաչ տարածքներն ընդլայնվել են 14.1 հա-ով, արդիականացվել և վերականգնվել է 34,873 գծմ ոռոգման ջրագիծ, փոխարինվել և տնկվել է 5044 նոր ծառ, 35186 թուփ և 328405 ծաղիկ, ձեռք է բերվել 3 ավտոաշտարակ և ծառերի կենսունակությունը ստուգող գերժամանակակից սարք: 2025-ին կյանքի կոչված կարևոր ծրագրերից են նաև 22 հասցեներում իրականացված ջրահեռացման համակարգերի արդիականացման՝ նորերի կառուցման ու վերակառուցման աշխատանքները: Մուշական թաղամասում կոյուղագծի վերակառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի: Երևանյան 113 բակերում իրականացվել են հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքներ, կառուցվել են ֆուտբոլի նոր խաղադաշտեր: Ավագանու մեկ այլ որոշմամբ մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։
Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) այսուհետ կկրի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցն էլ (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում Սիլիկյան 7-րդ փողոց) այսուհետ կկրի հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունը: Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում կտեղադրվի հայ բանաստեղծի ու ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկի կիսանդրին: Երևանի ավագանու որոշմամբ խստացվել են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերակառուցման, վերատեղադրման, տեղափոխման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով իրականացվող քանդման ու վերականգնման աշխատանքների պահանջներն ու տեխնիկական պայմանները: Ման Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի ապրիլի 21-ին»:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44