Սահմանադրական դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացվող հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ջալալ Հարությունյանն, ինչպես արդեն հայտնի է, դատապարտվել է 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, խոսքը «Ցորի» դրվագի մասին է։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չի ընդունել բողոքները, ըստ այդմ, դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, Հարությունյանն էլ տեղափոխվել է ՔԿՀ՝ պատժի կրման համար։ Ջալալ Հարությունյանի անունից անհատական դիմում է ներկայացվել ՍԴ, որում բարձրացվել են մի քանի հարցեր, այդ թվում, ընդդատության հարցը։
Ըստ Հարությունյանի՝ ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին դատարանների կողմից հաղորդվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) սահմանադրության նախաբանի էությանը հակասող այնպիսի հակասահմանադրական մեկնաբանություն, որի արդյունքում «դատական տարածքում» է ներառվել միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «ԼՂ տարածքը», որպես հետևանք՝ ԼՂ-ում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է իբրև «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ», և Հարությունյանը պահանջել է այդ մեկնաբանությունը ճանաչել հակասահմանադրական։ Հարությունյանը դիմումով նշել է, թե դրա հետևանքով խախտվել է արդար դատաքննության բաղադրատարրի՝ իր գործի «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից» քննություն իրականացնելու սկզբունքը։ Բացի այդ, ըստ դիմումատուի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի ՔրՕր-ի 550-րդ մասի «հանցավոր համարվող արարքի շրջանակը ընդլայնող» նորմին դատարանը հաղորդել է մեկնաբանություն, որով արարքը կատարելու պահին հանցավոր չհամարված «անբարեխղճության» հետևանքը իբրև «հանցավոր» մեկնաբանելով՝ «նոր քրեական օրենքի» հետադարձ կիրառություն է տրվել, ինչը ևս, ըստ Հարությունյանի, պետք է ճանաչել Սահմանադրության 72-րդ հոդվածին և 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։ Այս հարցերից զատ, Հարությունյանը նաև բարձրացրել է առողջական խնդիրների՝ անազատության հետ անհամատեղելիության հարցը։ ՍԴ-ն մերժել է դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացված հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։ ՍԴ-ն եզրահանգել է, որ սույն դիմումով Դիմողի կողմից խնդրո առարկա համատեքստում բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44