Իրանը աստիճանաբար բացում է իր դռները արտաքին աշխարհի առջև: Գործնական հարթության մեջ իր ազդեցությունն ուժեղացնում է պատժամիջոցների չեղարկումը:
Այսպես՝ ԵՄ-ն այս տարվա հունվար ամսին հանեց Թեհրանի հետ ֆինանսական հաղորդակցության արգելքը և իրանցիները կարող են օգտվել SWIFT միջազգային համակարգից։ ԵՄ-ն չեղյալ հայտարարեց Իրանից նավթի և նավթամթերքների ներմուծման արգելքը։ ԱՄՆ-ը ևս հանեց ֆինանսական և առևտրային սահմանափակումները, թույլատրվեց ամերիկյան մարդատար օդանավեր վաճառել Իրանին։ Այս շարքը կարելի է շարունակել:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թե ԵՄ-ի անդամ երկրները և թե ասիական երկրներն արդեն փորձեր են ձեռնարկում իրանական շուկայում ամուր տեղ գրավել: Օտարերկրյա ընկերությունների պատվիրակություններն այցելում են Իրան՝ տեղի շուկան ուսումնասիրելու, համապատասխան ներդրումներ անելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար: Իրանի 80մլն-անոց շուկան գրավելու և էներգետիկ հսկայական ռեսուրսներից օգտվելու համար մրցակցությունն աստիճանաբար իրողություն է դառնում:
Դժվար չէ պատկերացնել նաև, թե ինչ զարգացման հնարավորություններ են բացվել հայ-իրանական հարաբերությունների զարգացման և երկկողմ տնտեսական նախաձեռնությունների իրականացման հարցում: Հայաստանն Իրանի այն եզակի հարևաններից է, որ երկու երկրների հարաբերություններն անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից և պատժամիջոցների սահմանումից կառուցողական բնույթ են կրել:
Այսօր շատ ենք խոսում հայ-թուրքական սահմանի բացման մասին, սակայն հաճախ չենք էլ նկատում, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ամուր հիմքի վրա կառուցումն առավել քան իրական է և խոստումնալից: Իրան-Հայաստան գործակցության ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող նախաձեռնողականությունը դեռևս անբավարար է: Ճիշտ է՝ այս հարցում գոյություն ունեն Հայաստանին որոշ կաշկանդող հանգամանքներ՝ հիմնականում արտաքին, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է պասիվ դիրքորոշում որդեգրի:
Անհրաժեշտ է, որ մենք հանդես գանք նոր նախաձեռնություններով, որոնք կընդգրկեն առևտրատնտեսական ոլորտից մինչև ռազմավարական նշանակություն ունեցող պրոյեկտների իրականացում:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 157.6 մլն դոլար։ Այս ժամանակահատվածում ՀՀ-ից Իրան արտահանումը կազմել է 48.9 մլն դոլար, իսկ Իրանից ներմուծվել է 108.7 մլն դոլարի ապրանք: Ինչպես տեսնում են՝ Իրանի հետ առևտրաշրջահառությունը բացասական հաշվեկշիռ ունի՝ ներմուծումը գերակշում է արտահանմանը: Բացի այդ առևտրաշրջանառության ծավալները սպասվածից ցածր են. Իրանի նման հարևան ունենալու դեպքում 48.9 մլն դոլարի արտահանումը ուղղակի «խղճուկ» թիվ է: Ցանկալի է, որ այս հարցը դառնա լուրջ մտահոգության առարկա և նոր ստեղծվելիք աշխատանքային խումբը, որի հիմնական նպատակը լինելու է ՀՀ-ից Իրան արտադրանքի արտահանման խթանումը, ակտիվ աշխատանք տանի այս ուղղությամբ: Մասնավորապես առաջին հերթին պետք է լուծվեն Իրանում պահանջվող չափորոշիչներին ՀՀ արտադրանքի համապատասխանեցման և դյուրացված կարգով Իրանի շուկա մուտք գործելու հարցերը:
Իրանական շուկայում հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացումը լուրջ փորձություն կարող է լինել հայ արտադրողների համար. այն երկարաժամկետ հեռանկարում ցույց կտա հայկական արտադրանքի մրցունակությունը իրանական շուկայում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55