ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ երկրում սպասվող սպառնալիքներին հակազդելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Ելույթ ունենալով Արտաքին գործերի խորհրդի նիստից հետո՝ Կալասն ընդգծել է, որ ժողովրդավարական գործընթացների պաշտպանությունը և արտաքին միջամտությանը դիմակայելը մնում են Եվրոպական միության առանցքային առաջնահերթությունները։ Այս առաքելության հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի կարողությունները՝ արդյունավետորեն արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին և ապահովելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու անձեռնմխելիությունը։
Բարձր ներկայացուցիչն իր խոսքում վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ նշելով, որ Եվրոպան միայնակ չի թողնի Հայաստանին արտաքին ճնշումների պայմաններում և կշարունակի սատարել իր հարևանությամբ գտնվող պետությունների ժողովրդավարական դիմակայունությանը։
Նիստի ընթացքում ԵՄ նախարարները քննարկել են նաև լայն տարածաշրջանային զարգացումներ, այդ թվում՝ խորացող մտահոգությունները Վրաստանում նկատվող ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ, ինչին ավելի մանրամասն կանդրադառնան Արտաքին գործերի խորհրդի հաջորդ հանդիպմանը։
Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ ընտրություններին ընդառաջ սպասվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44