Մարտի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցը պայմանավորված է եղել զինծառայողի ընտանիքի անդամից ստացված ահազանգով, որը վերաբերում էր զինծառայողի առողջական վիճակին, բուժօգնության կազմակերպմանը և նրա իրավունքների ապահովմանը։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ։ Քննարկվել են բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող բուժօգնության, ինչպես նաև՝ զինծառայողի առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ` փորձաքննելու և զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու հետ կապված հարցեր։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել է իր մտահոգությունները առողջական խնդիրների վերաբերյալ։ Բարձրացված հարցերը տեղում քննարկվել են բուժանձնակազմի հետ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների կազմակերպման և բուժման հետագա ընթացքը հստակեցնելու նպատակով։ Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերի պատշաճ հասցեավորման և համապատասխան լուծումների ապահովման ուղղությամբ։ Զինծառայողին առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է։ Նրա առողջական վիճակը և բժշկական օգնության տրամադրմանն առնչվող հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]», -իրազեկում են պաշտպանի գրասենյակից։
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44