Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-25-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի առաջին փառատոնը, որի մանրամասներն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և փառատոնին մասնակցելու նպատակով Երևան ժամանած աշխարհի առաջատար գովազդային գործակալությունների`DDB -ի, - BBDO-ի, Saatchi&Saatchi -ի, Zeno Group -ի արտ-տնօրենները: Նրանք ուսումնասիրելու են վերջին տարիներին ստեղծված հայրենական արտադրության գովազդային նմուշները, գնահատելու են դրանք և կազմակերպելու են մրցանակաբաշխություն, որն առավելագույն անաչառ դարձնելու համար էլ հրավիրվել են միջազգային խոշոր փառատոների մեծ փորձ ունեցող ոլորտի առաջատար մասնագետները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016 »-ի նպատակը մեր երկրում գովազդի ոլորտի զարգացման խթանումն է, ինչպես նաև հեռանկարում հայկական արտադրության գովազդային նմուշները միջազգային շուկայում ներկայացնելը: Այս օրերին Երևան ժամանած ոլորտի փորձագետները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կանցկացնեն վարպետության դասեր: Դրանց կմասնակցեն ինչպես գովազդային մասնագետները, այնպես էլ ոլորտով հետաքրքրված ուսանողները: Այդ կերպ նրանք կներգրավվեն գովազդային դաշտի հետագա զարգացումներին`ձեռք բերելով համապատասխան փորձ ու գիտելիքներ: Փառատոնի ժամանակ կկազմակերպվեն գիտաժողովներ, որոնց ընթացքում հայկական առաջատար ընկերությունները, ոլորտի պատասխանատուներն ու միջազգային գործընկերները կքննարկեն առկա խնդիրները`փորձելով գտնել դրանց լուծման տարբերակները: Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ի հայտ բերելով տարբեր անվանակարգերի հաղթողների անունները և վերջին տարիների լավագույն աշխատանքները: Հատուկ անվանակարգ է սահմանվել Երևանի քաղաքապետարանի լավագույն գործընկերոջ համար, իսկ սոցիալական լավագույն գովազդ անվանակարգում հաղթանակը կշնորհվի երկու ընկերությունների. մեկին կորոշի ժյուրին, իսկ երկրորդը պարզ կդառնա հանրային քվեարկությամբ: Արազ Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ փառատոնին մասնակցելու համար Երևան են ժամանել քույր քաղաքների այլ կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչներ:
Մամուլի ասուլիսի ընթացքում փառատոնի մասին տեսակետներ են արտահայտել Երևան հրավիրված գովազդային ընկերությունների արտ-տնօրենները: Ըստ նրանց, դատելով ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրությունից, ուշագրավ աշխատանքներ շատ կլինեն, հետևաբար նաև դյուրին չի լինի հաղթողներին որոշելը: Հյուրերն առանձնակի կարևորել են նաև հանգամանքը, որ, ի տարբերություն այլ երկրներում մասնավոր ընկերությունների կողմից կազմակերպվող նմանատիպ փառատոների, Երևանում այն անցկացվում է պետական կառույցի կողմից` ի դեմս Երևանի քաղաքապետարանի: Գովազդային խոշորագույն ընկերությունների արտ-տնօրենները բարի երթ են մաղթել փառատոնին, որն ամենայն հավանականությամբ մայրաքաղաքում կդառնա ավանդական:
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33