Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հավաքվել էին թատերաշխարհի մարդիկ․ Հայաստանի թատերական գործիչների միության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց «Արտավազդ» 25-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ բեմի մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։

Դերասանուհու անունը կրող հատուկ մրցանակ տրվեց Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն Տաթևիկ Մելքոնյանին։

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար հատուկ մրցանակներ տրվեցին Գրետա Մեջլումյանին և Դավիթ Հակոբյանին։


Գորիսի Վաղարշ Վաղարշյանի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնների խաղացանկի զարգացման գործում ունեցած ավանդի համար հատուկ մրցանակ տրվեց ռեժիսոր Դավիթ Հարությունյանին։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերաբացմանը ցուցաբերած աննախադեպ աջակցության համար հատուկ մրցանակ տրվեց Յուրի Նավոյանին։ «Արտավազդ» հատուկ մրցանակների արժանացան ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սիմոն Աբգարյանը, ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին և «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Յուրի Նավոյանը:

«Լավագույն դերասան» մրցանակը տրվեց Նարեկ Բաղդասարյանին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման մեջ Անթեյի դերի համար, իսկ տարվա «Լավագույն դերասանուհի» մրցանակը տրվեց Տաթև Հովակիմյանին՝ Մհեր Մկրտչյանի անվ․ արտիստական թատրոնի «Եթե դու մեռնեիր» ներկայացման մեջ Աննայի կերպարի համար։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Սաշա Սուքիասյանը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի «Մեղրի համը» ներկայացման մեջ իր դերով, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ելենա Վարդանյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թատրոնի «Յամա» ներկայացումով։

Վարդանյանը բեմ բարձրանալու ևս մի կարևոր առիթ ունեցավ՝ «Լավագույն ներկայացում» մրցանակը ևս տրվեց «Յամա» ներկայացմանը, որի ռեժիսոր Գոռ Մարգարյանը նաև արժանացավ՝ «Յամա» ներկայացման համար «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին, «42-24»-ի համար «Լավագույն երիտասարդական ներկայացում» մրցանակին։
Բոլոր Արտավազդ մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ Հայաստանի թատերական գործիչների միության շատոնական կայքում։
Նշենք նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտն ամեն տարի հրապարակում է շնորհավորական ուղերձ, որի հեղինակն այս տարիհանրահայտ դերասան Վիլլեմ Դեֆոն է։
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44