Այո, ռուսական կողմն ասում է՝ ուրիշի ծաղիկը մի բեր Ռուսաստան քո ծաղիկի անվան տակ, կամ ուրիշի մրիգը մի բեր քո մրգի անվան տակ Ռուսաստան, և այդ իրավունքը նա ունի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այն տնտեսվարողները, որոնք ինչ-որ ձևով ասոցացվում են իշխանությունների հետ, լուրջ խնդիրներ են ունենալու, շատ ապրանքներ հնարավոր չի լինելու արտահանել Ռուսաստան։
«Մինչև հիմա աչք էին փակում, որովհետև Ռուսաստանը անհանգստություն ունի, թե օրինակի համար, 5 տարի հետո իր քաղաքացին կարո՞ղ է հայկական ծիրան ուտել, թե ոչ։ Ինքը չի սպասելու չորս տարի 11 ամիս 30 օր հետո մտածի այդ մասին, որ իր քաղաքացին վաղը հայկական ծիրան ուտելու է, թե չէ։ Ինքը հիմիկանից է մտածում, և ասում է՝ մենք իմանանք՝ հայկական ծիրան այս պայմաններով լինելու է մեզ համար, թե չէ։ Հետևաբար, ըստ այդմ էլ, իրենք պետք է մշակեն իրենց մարտավարությունը, ռազմավարությունը այդ բնագավառում։Այդտեղ որևէ տարօրինակ բան չկա»,–ասաց նա։ Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ եթե Ռուսաստանը գազի գինը բարձրացնի, Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ–ից, Աղազարյանն ասաց. «Ռուսաստանը ասում է՝ եթե դուք դուրս եկաք ԵԱՏՄ-ից, այդ ժամանակ գինը կբարձրանա, հենց հաջորդ օրը կբարձրանա, ոչ թե նախապես կբարձրանա, բայց մենք պետք է էդ հաջորդ օրը իմանանք՝ երբ է լինելու, որպեսզի այդ օրվա համեմատ էլ մենք ծիրանի հարցը լուծենք։ Ես չեմ կարծում, որ դա շանտաժ է, այդ խոսակցությունները միշտ են եղել հանդիպումների կուլիսային ֆորմատներում։ Հիմա եկել է էն պահը, որ արդեն կողմնորոշվելու ժամանակն է, որովհետևՀՀ իշխանությունները եվրոպական ուղղվածություն են ցուցաբերում, օրենք ընդունվեց, հետևաբար դու չես կարող էդ օրենքը ընդունես, հետո գնաս Պուտինին ասես՝ դե օրենք ա էլի, ընդունել ենք, գցած է այնտեղ»։
Աղազարյանը նկատեց, որ եթե երկիրը որևէ տնտեսական միության անդամ է, մեկ այլ տնտեսական միության անդամ չի կարող լինել. «Ուրիշ բան, որ եթե իսկապես քո վերջնական նպատակը Եվրոպա գնալն է, քո տնտեսությունը բեր այն մակարդակի, և երբ քո հարևան պետությունն ասի՝ եթե այդպես է, մենք գազը պետք է թանկացնենք, դու պատրաստ լինես դրան և ասես՝ մենք էլ ծիրանը կթանկացնենք, մենք էլ ուրիշ բան կթանկացնենք»։
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44