ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները՝ կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու: Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը): Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում: 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44