Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 21-ին կազմակերպված հանրային լսումների շրջանակում, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել են 2017թ. Երևանի զարգացման ծրագրի, բյուջեի և տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու որոշումների նախագծերը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, լսումներին մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Զեկույցներով հանդես են եկել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի նախագծին՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ 2017 թվականի զարգացման հիմնական ուղղությունների հիմքում Երևանի տարածքային համաչափ ու կայուն զարգացման շարունակականություն ապահովումն է: Ըստ այդմ, հաջորդ տարի, ընթացիկ ծրագրերին զուգահեռ, կյանքի կկոչվեն մայրաքաղաքի համար կենսական նշանակության մի շարք նոր ծրագրեր:
Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետն էլ, ներկայացնելով Երևանի զարգացման 2017 թվականի ծրագիրը, նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը մեկ տարվա կտրվածքով քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները նախանշելն է՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները: Ծրագրի գերակայությունները սահմանվել են՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի գերակայությունները:
Հանրային լսումների շրջանակում մասնակիցների կողմից տրված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Օրակարգի երեք հարցերի նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի քննարկմանը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55