Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել իսրայելական «Երկրորդ ալիք» հեռուստաալիքին, որի ընթացքում բանավեճի է բռնվել լրագրողի հետ:
Էրդողանը թույլ չի տվել իսրայելցի լրագրողին հակափաստարկներ ներկայացնել 2010 թվականի մայիսի 31-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսի 31-ին իսրայելական զորքերը հարձակվել էին նավի վրա՝ թույլ չտալով, որ այն անցնի Գազայի հատված: Նավի ուղևորները փորձել են դիմակայել իսրայելցի զինվորներին: Ի պատասխան՝ զինվորները կրակ են բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Թուրքիայի 9 քաղաքացի:
Թուրքիայի նախագահը թույլ չի տվել լրագրողին շարունակել իր հարցերը, երբ վերջինս փորձել է ներկայացնել իսրայելական կողմի հակափաստարկները:
«Ձեզ անհնար է հավատալ, հնարավոր չէ, ամբողջը սուտ է: Մեր ձեռքում կան բոլոր փաստերը, բոլորը: Դուք ոչինչ չեք կարող անել, ինձ չեք կարող նեղը գցել: Եթե այստեղ նստած մտածում եք, թե Թայիփ Էրդողանին կարող եք նեղը գցել՝ չեք կարող»,- ասել է Էրդողանը:
«Մավի Մարմարա»-ի հետ կապված միջադեպը լուրջ ազդեցություն էր ունեցել Թուրքիայի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների վրա: 2010-ի հունիսից դադարեցվել էին բոլոր երկխոսությունները երկու երկրների միջև, որոնք հետ էին կանչել իրենց դեսպաններին՝ թողնելով միայն տնտեսական կապի հարցերով ներկայացուցիչներին: Ավելի ուշ Իսրայելը համաձայնել է Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում վճարել:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55