2016թ. առաջին կիսամյակի ընթացքում Իրանում 200 մարդ մահապատժի է ենթարկվել: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հրապարակած զեկույցում: Ի դեպ, 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է: Իրանում 2015թ. սկզբից մահապատժի է ենթարկվել գրեթե 700 մարդ: Մահապատժի ենթարկվածների հստակ թիվը 6 ամսում կազմել է 694 մարդ: Գրեթե նույնքան մարդ մահապատժի է ենթարկվել 2014 թ-ի ընթացքում: Իրանի քրեական օրենսգրքի համաձայն` մահապատիժն ամենախիստ պատժամիջոցն է։ Իրանում այն կիրառվում է շարիաթի օրենքների համաձայն, 1979թ. Իսլամական Հանրապետության ստեղծման պահից։ Մինչև 2008թ. փետրվարը Իրանում մահապատիժներն իրականացվում էին հրապարակայնորեն։ Հաշվի առնելով երկրի բնակչության բացասական վերաբերմունքը հրապարակային մահապատիժների նկատմամբ, դրանք արգելվեցին: Այժմ հրապարակային մահապատիժ կարող է իրականացվել միայն Իրանի պետական դատական իշխանության ղեկավարի որոշմամբ: Իրանում մարդիկ կարող են մահապատժի դատապարտվել սպանության, զինված կողոպուտի, բռնաբարության, հերետիկոսության, թմրանյութերի վաճառքի, մարմնավաճառության, ամուսնական դավաճանության, պետական դավաճանության և լրտեսության համար: Մարդկանց մահապատժի ենթարկում են կախաղան հանելու, քարկոծելու, գնդակահարելու միջոցով։ Կախաղան հանելը Իրանում մահապատժի ամենատարածված ձևն է։ Իրականացվում է ճանապարհային կռունկի միջոցով, որը դատապարտվածին վեր է բարձրացնում։ Մահը վրա է հասնում ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց: Գնդակահարությունը հազվադեպ է կիրառվում, իսկ քարկոծումը կիրառվում է հիմնականում այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են ամուսնական դավաճանության կամ սեռական այլասերվածության հետ կապված այլ հանցագործությունների մեջ: Պատժի իրականացումից առաջ դատապարտյալի ձեռքերը կապում են, ապա մինչև գոտկատեղը թաղում հողի մեջ։ Կանանց թաղում են մինչև պարանոցը Հ.Գ. Այս տեսարանը լավագույնս պատկերված է «Забивание камнями Сорайи М.» ֆիլմում, որտեղ կնոջը քարկոծելով սպանում են` չկատարած հանցանքի համար:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55