ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» հեռախոսահամարով նոյեմբերի 7-21-ը ստացվել է 7 հեռախոսազանգ, որից 5-ը՝ փոստային ծառայությունների մատուցման որակի, 1-ը՝ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքում հարակից տարածքում առանձնատան մուտքի խնդրի, ևս 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի երթուղու ծանրաբեռնվածության վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Փոստային ծառայությունների որակի հետ կապված հարցերով դիմողներին նախարարության մասնագետների կողմից տրվել են համապատասխան տեղեկություններ և պարզաբանումներ, իսկ Գագարին ավանի երթուղու ծանրաբեռնվածության վերաբերյալ քաղաքացու բարձրացրած հարցը փոխանցվել է ՀՀ տրանսպորտային տեսչությանը, որի կողմից սահմանված կարգով ընթացք է տրվել:
Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության վերաբերյալ բողոքին, ապա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ահազանգը ստանալուն պես անհապաղ եղել են տեղում և լուծել քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը:
Նոյեմբերի 7-21-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին բնակչության կողմից եղել է 152 հեռախոսազանգ, որից 35-ը՝ հեռուստատեսային ընդունիչ սարք ձեռք բերելու, 45-ը՝ հեռուստատեսային թվային ընդունիչ սարքը համալրելու, 66-ը՝ հեռուստաալիքների ընդունման որակը բարելավելու, 6-ը՝ այլ հարցերի վերաբերյալ:
Բոլոր զանգահարողներին ՀՀՌՑ-ի մասնագետները պատշաճ կերպով տրամադրել են անհրաժեշտ խորհրդատվություն:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55