Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել էր կառավարության աշխատակազմի պատասխանատուներին՝ ըստ ոլորտների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:
Ստացված հեռախոսազանգերի քանակի և այլ վիճակագրական տվյալների վերաբերյալ Կառավարությունից հայտնեցին, որ Ալեքսանդր Խաչատուրյանը, ով գործարար միջավայրի, հարկային և մաքսային ոլորտի, ներդրումների, ֆինանսական համակարգի պատասխանատուն է, 700 հեռախոսազանգ է ստացել և 400 հաղորդագրություն. «Ալեքսանդր Խաչատուրյանին ուղղված հարցերը վերաբերել են հարկային, մաքսային վարչարարությանը, սոցիալական, ֆինանսական, մասնավորապես՝ վարկերի սպասարկման խնդիրներին»:
Արամ Վարդևանյանը, ով Մարդու իրավունքների, դատական համակարգի,ԴԱՀԿ-ի, քրեակատարողական հիմնարկների, սպորտ և երիտասարդության հարցերով ոլորտի պատասխանատուն է, ավելի քան 800 զանգ և 120-ից ավելի էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել. «Զանգերը հիմնականում վերաբերել են ԴԱՀԿ-ի գործունեությանը, դատական ընթացիկ գործերին, Ճանապարհային ոստիկանության կողմից 2012, 2013, 2014 թթ. ակտերի միայն այժմ ծանուցմանը, տեխնիկական խնդիրներին, ՔԿՀ-ներում բժշկական օգնությանը, սոցիալական նպաստ տրամադրելու հետ կապված գործընթացներին, աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանմանը և այլն»:
Կրթության և գիտության, առողջապահության, քաղաքաշինության հարցերով պատասխանատու Գևորգ Մուրադյանը 530-ից ավելի հեռախոսազանգ և 98 հաղորդագրություն է ստացել. «Հարցերը հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, նախարարությունների գործառույթներին, ֆինանսական խնդիրներին»:
Գյուղատնտեսության, բնապահպանության, Կադաստրին վերաբերող հարցերով պատասխանատու Նարեկ Ադոնցը 500 հեռախոսազանգ և 188 հաղորդագրություն է ստացել. «Հարցերը վերաբերել են տվյալ ոլորտների հետ կապված խնդիրներին»:
Սփյուռքի, Արցախի, տարածքային կառավարման, ներդրումների, սոցիալական հարցերի և մշակույթի հարցերով զբաղվող Աշոտ Մարգարյանը 597 հեռախոսազանգ և 693 էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել. «Հարցերի մեծ մասը եղել են սոցիալական բնույթի, ինչպես նաև առնչվել են ներդրումային ոլորտին, Արցախի, Սփյուռքի հետ կապված խնդիրներին»:
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33