Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է սփյուռքի նախարարության 2015 և 2016 թվականների ծախսերը և որոշ խախտումներ է հայտնաբերել:
Նախարարությունը «Հայրենիք - սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Հայերն այսoր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար հատկացրել է յուրաքանչյուր տարի 30 մլն 36.4 հազ. դրամ: Ստուգմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականին տարածքի վարձակալության և տեխսպասարկման համար վճարվել է 1 մլն 805.8 հազ. դրամ: 2016 թվականից էլեկտրոնային օրաթերթի և գրադարանի աշխատողները տեղակայվել են նախարարության մասնաշենքի տարածքում և նշված ծախսի անհրաժեշտությունը վերացել է: Հետևաբար, նախարարության և ՊՈԱԿ-ի միջև 2016 թվականին կնքված պայմանագրի արժեքն անհրաժեշտ է վերանայել և 1 մլն 805.8 հազ. դրամ վերադարձնել պետական բյուջե:
Սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացված 24 մլն 656 հազ. դրամը նախարարությունը նվիրաբերել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Վերահսկիչի ստուգման ընթացքում հատկացված գումարի 3 մլն 131 հազ. դրամ մնացորդը կազմակերպությունը վերադարձրել է պետական բյուջե:
Ուսումնական գրականությունը պահեստավորելու համար սփյուռքի նախարարության և «Զանգակ-97» ՍՊԸ միջև 1 մլն 500 հազ. դրամ արժեքով պայմանագիրը կնքվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների պահանջների խախտումով` վարձատուն ընտրվել է առանց մրցույթ անցկացնելու` բանակցային ընթացակարգով առանց հայտարարություն հրապարակելու գնման ձևով:
Մյուս կողմից՝ նախարարության հրատարակած գրքերը մնացել են պահեստում: 2015 թվականին Նախարարության կողմից հրատարակված 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից ստուգման պահի դրությամբ պահեստում մնացորդը կազմել է 1075 հատ, նախորդ տարվա «Հայկական սփյուռք 2013» տարեգրքերի մնացորդը` 630 հատ, կամ յուրաքանչյուր տարի առաջանում է տարեգրքերի չբաշխված մեծ քանակի և արժեքի մնացորդ:
Ուստի պետական բյուջեից հատկացված միջոցների արդյունավետ օգտագործումը ապահովելու նպատակով վերահսկիչ պալատը սփյուռքի նախարարությանն առաջարկել է կրճատել «Հայկական սփյուռք» տարեգրքի տպագրվող խմբաքանակը և սահմանել չափորոշիչներ` գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար ու կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների արժեքները որոշելու համար և ապահովել վերադարձման ենթակա գումարի մուտքը պետական բյուջե:
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրով նախարարությանը պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել է 14 մլն 400 հազ. դրամ: 2015 թվականին սփյուռքի նախարարությունը կնքել է պայմանագրեր՝ 12 գիտական հետազոտություն կատարելու համար, յուրաքանչյուրը` 1 մլն 200 հազ դրամ արժեքով: Նախարարության կողմից չի մշակվել ընթացակարգ` պատվիրվող հետազոտությունների գնահատման չափորոշիչները որոշելու համար, ու արդյունքում տարբեր բարդության և ծավալի հետազոտությունների համար պայմանագրերով սահմանվել և վճարվել է միևնույն չափի գումար:
2015 թվականին «Այլ վարձատրություններ» հոդվածի միջոցների հաշվին 3 մլն 958.3 հազ. դրամով պարգևատրվել են նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, որոնց պարգևատրումը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն կարող էր կատարվել միայն «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01