Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Շահգելդյանը և Նաիրա Կարապետյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հետ:
Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության և մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է սահմանադրական փոփոխություններին հաջորդող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես Ընտրական օրենսգրքի քննարկման և ընդունման ընթացակարգերը` նշելով, որ օրենքի նախագծում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու հանձնարարականները: Տիկին Նաղդալյանը նշել է, որ 4+4+4 ձևաչափով համագործակցության արդյունքում քաղաքական ուժերի միջև հիմնական խնդրահարույց հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև շրջանառության մեջ դրված մի շարք օրենքների նախագծերին, ինչպես նաև 2017թ. ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետներին: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը խոսել է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ և ընդգծել, որ նախագիծը խորությամբ քննարկվում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ:
Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018թթ. ծրագրի լիարժեք իրականացումը և հավելել, որ ծրագրում ընդգրկված նախագծերն ուղղակի կերպով կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանի պարտավորություններին:
Տիկին Նաղդալյանը հյուրերին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ դրանք եղել են ժողովրդավարական և մրցակցային:
Անդրադառնալով ԵԽ անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը` հայկական պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ ենթահանձնաժողովը պետք է գործի ամենայն զգուշությամբ և նրբանկատորեն: Նրա համոզմամբ` համազեկուցողներն այս հարցում պետք է ունենան իրենց ներդրումը:
Ալան Միլը ողջունել է Հայաստանում իրականացված բարեփոխումները և դրա արդյունքում քաղաքական դաշտում ստեղծված ներդաշնակությունը: «Հայաստանի առաջընթացը դեպի խորհրդարանական ժողովրդավարություն արտասովոր է, նկատելի է ու տպավորիչ»,- նշել է պարոն Միլը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի վերաբերյալ միջանկյալ և վերջնական զեկույցների կազմման և ներկայացման ժամկետներին առնչվող հարցերին:
Քննարկվել է Հայաստանի՝ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորության հարցը: Ալան Միլը վստահություն է հայտնել, որ միջանկյալ և վերջնական հաշվետվություններում իրենք կնախանշեն այն բոլոր ընթացակարգերը և նախապայմանները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին` հետմոնիթորինգային ընթացակարգին անցնելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող քայլերին:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55