Նոյեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարեց իր երկիրը՝ պատմական Արցախ անունով վերանվանվանելու հնարավորության մասին: Այս փոփոխությունը հնարավոր է տեղի ունենա ընթացիկ սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ, որոնք հիմնականում առնչվում են հիմնարար ազատությունների և քաղաքացիական իրավունքների դրույթներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եթե բարեփոխումը հասնի իր ավարտին, երկիրը կազատվի իր կրկնակի անվանումից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»-ից և կկոչվի միայն «Արցախի Հանրապետություն»:
«Սեփական բնակիչների կողմից տրվող մշտական անունով վերակոչվելը տրամաբանական զարցագումն է այդ պետության համար, որը մինչ այժմ հայտնի է ժամանակին բռնազավթողների կողմից նրան տրված օտարալեզու իր անվանումով: Անկախությունները այս կերպ են ամբողջացվում, երբ քաղաքականապես հասուն քաղաքացիները ժողովրդավարորեն ընտրում են սեփական երկրի անվանումը», -մեկնաբանեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հավելելով, որ «եթե որոշումն ընդունվի, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը կհետևի Բուրկինա Ֆասո անվանակոչված Վերին Վոլտայի կամ Մյանմա անվանակոչված Բիրմայի օրինակներին»:
Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կայքէջում: Քննարկումներից և սահմանադրական հնարավոր բարեփոխումներից հետո այն կդրվի հանրաքվեի:
«Սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում Բարեկամության խումբը կհետևի Արցախի ժողովրդի ինքնիշխան որոշմանը և մենք կդառնանք Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբ», - նշեց Ֆրանսուա Ռոշբլուանը:
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42