Թուրքական Medium.com.tr կայքի սյունակագիր Էմրահ Քընայը ռուս-թուրքական ճգնաժամի պատճառ դարձած ռուսական Սու-24 կործանիչի խոցման միջադեպի 1-ամյակի առիթով համառոտ ակնարկ է ներկայացրել անցնող տարում երկու երկրների հարաբերություններում գրանցված վերելքների ու վայրէջքների մասին, քննել կրած կորուստներն ու վերլուծել ուշագրավ զարգացումները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
Քընայը նշում է, որ սա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրին պատկանող ԶՈՒ-ն ռուսական կործանիչ խոցեց:Թուրք սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հարաբերությունների սրման փուլում Թուրքիան ռուսական մամուլում սկսեց ներկայացվել որպես «թիվ մեկ թշնամի», ռուսական հեռուստածրագրերի հաղորդավարներն ամիսներ շարունակ որպես քննարկման թեմա էին ընտրում հենց Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպն ու նախկինում որպես բարեկամ ներկայացվող Թուրքիայի վերաբերյալ խիստ թշնամական քարոզչություն վարում: Քընայը նաև շեշտում է, որ հենց այդ ժամանակահատվածում Ռուսաստանը Թուրքիային մեղադրեց «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Սյունակագիրը գրում է, որ Թուրքիայից Ռուսաստան ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով ռուսական շուկան կորցրած թուրք արտադրողները ստիպված եղան իրենց արտադրանքը վաճառել ներքին շուկայում՝ չափազանց էժան գներով, և սկսեցին փնտրել այլընտրանքային ուղիներ՝ միջազգային շուկա դուրս գալու համար:
«Ռուսաստանի իշխանությունների կողմից ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիա այցելելու արգելքի հետևանքներն ավելի շատ սկսեցին զգացվել ամռան ամիսներին, երբ Թուրքիայի տնտեսական եկամտի զգալի մասն ապահովող զբոսաշրջային ոլորտը գրանցեց մոտ 90 տոկոս անկում: Բացի այդ, Ռուսաստանում աշխատող Թուրքիայի քաղաքացիները ստիպված եղան վերադառնալ Թուրքիա, կասեցվեցին Թուրքիայի և Ռուսաստանի միջև նախկինում կնքված էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագրերը», - գրում է Քընայը:
Ռուս-թուրքական հարաբերությունների վերանայման համար Ռուսաստանի իշխանությունները 3 պայման առաջադրեցին Թուրքիային. պաշտոնական ներողություն, նյութական փոխհատուցում և ռուսական կործանիչը խոցած զինվորականին պատժի ենթարկում:
Էրդողանն ի սկզբանե անընդունելի համարեց այս պայմանները և պաշտոնապես հայտարարեց, որ իրենք ներողություն խնդրել չեն պատրաստվում:
Մինչդեռ ռուս-թուրքական ճգնաժամի հետևանքով Թուրքիայի տնտեսության մեջ առաջացած բացերը ստիպեցին Թուրքիայի իշխանություններին փոքր-ինչ մեղմել հռետորաբանությունը, և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը ժամանակի ընթացքում աջակցություն ստացան նաև բազմաթիվ խոշոր գործարարների և քաղաքական գործիչների կողմից, գրում է սյունակագիրը։
«2016թ.-ի հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրվա առթիվ Էրդողանի կողմից ուղղված նամակում վերջինս օգտագործել էր «Ցանկանում ենք, որ մեր հարաբերությունները հասնեն արժանավայել մակարդակի» նախադասությունը, ինչպես նաև իր ցավակցությունն էր հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին՝ հայցելով նրանց ներողամտությունը: Առաջին իսկ օրերին Կրեմլը հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորման համար այս ձևակերպումները բավարար չեն: Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները սկսեցին տարածել թուրքական իշխանությունների այն պնդումը, թե Էրդողանը ներղություն չի խնդրել: Ավելին՝ «Հյուրիյեթի» սյունակագիր Մուրադ Յեթքինը նշել էր, որ Էրդողանի ներղություն խնդրելը կնշանակեր, որ Թուրքիան ներողություն է խնդրում իր իսկ սահմանները պաշտպանելու համար: Սակայն այս վիճաբանությունների վերջին կետը դրեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը հրաշալի կերպով տիրապետում է նաև թուրքերենին», - գրում է թուրք սյունակագիրը:Քընայի պնդմամբ՝ ճգնաժամի ամիսներին ռուսաստանյան հասարակության շրջանում թուրքերի հանդեպ վերաբերմունքը փոխվեց 180 աստիճանով, մինչդեռ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլերից հետո ռուս զբոսաշրջիկները կրկին սկսեցին երևալ Անթալիայի ափերին:«Պատմությունը ցույց տվեց, որ հունիսի 27-ը պետք է դառնար ռուս-թուրքական հարաբերությունների նոր մեկնարկի սկիզբ: Պեսկովը հայտարարեց, որ Թուրքիան պաշտոնապես ներողություն է խնդրել և պատրաստ է ֆինանսական փոխհատուցման, ինչպես նաև նշեց երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման համար համապատասխան աշխատանքների մեկնարկի մասին»,- իր հոդվածը եզրափակում է Քընայը:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01