Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին: «Այսօր դիմում եմ գրել` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Կարծում եմ` այս որոշումը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, բայց ես ցանկանում եմ մեկնաբանել, թե` ինչու:
Առաջին` վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրորդ` յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը:
Երրորդ` եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում, ինչո՞ւ չենք հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեզ համար քաղաքական հենարան: Ուղղակի դա արդարացված չէր լինի` ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ: մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր անկայուն գործընթացներից ու զարգացումներից:
Չորրորդ` ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան, ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան:Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. Անհըրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական քաղաքական կյանքում, առավել ևս ՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է , քան պատկերացնում են դրսից:
Հինգերորդ. Վարչապետի պաշտոնը ստանձնելով ես դարձա մասնակիցը փոփոխությունների գործընթացի, վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնլով այս ամենը ես որոշում եմ կայացրել անդամակցել ՀՀԿ-ին:
Վեցերորդ. Այս նոր իրավիճակում իմ ընկերների, համախոհներից շատերը ևս ցանկանում են միանալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադ՞իր է, որ ակուսակցական գործընկերներս , նախարարները դառնան ՀՀԿ-ական, որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:
Յոթերորդ. Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն ևս օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխել իր մեջ այդ ներուժը »,- ՀՀԿ-ին անդամակցելու պատճառների մասին ներկայացրեց Կարեն Կարապետյանը:
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
12:33
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42