Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նոյեմբերի 23-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի պարզվել է, որ սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի Պուշկինո գյուղում տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Գյուլաքարակ գյուղի բնակիչ, 62-ամյա Վիլեն Գ.-ն եւ հայտնել, որ դուստրը՝ 44-ամյա Արեւիկ Գ.-ն, մահանալուց մի քանի օր առաջ իրեն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իրենց տանը ամուսինը՝ 62-ամյա Հակոբ Կ.-ն, ծեծի է ենթարկել իրեն, ինչի պատճառով դեմքին կապտուկներ են առաջացել։
Արդեն սեպտեմբերի 9-ին մահացած Արեւիկ Գ.-ի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որով պարզվել է, որ Արեւիկ Գ.-ն սեպտեմբերի 8-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Պուշկինո գյուղի իր առանձնատանը սպանվել է արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակելու եղանակով։
Նախօրեին, մահացածի հայրը՝ Վիլեն Գ.-ն, ոստիկանության Ստեփանավանի բաժին տեղեկացրել է, որ աղջկան սպանել է ամուսինը՝ Հակոբ Կ.-ն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Հակոբ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01