Իտալական GVM հոլդինգի փոխնախագահ Բրունո Բիաջիի և կազմակերպության բիզնեսի միջազգային զարգացման գծով ներկայացուցիչ Լուկա Վեջետիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է համագործակցության հնարավորությունները առողջապահության ոլորտում։
Տարբեր ուղղություններով բիզնես ծրագրեր իրականացնող հզոր կազմակերպությունն առողջապահության ոլորտում ճանաչված է հիմնականում Իտալիայում և այլ երկրներում` Ֆրանսիայում, Լեհաստանում, Ալբանիայում, Ռուսաստանում գործող մոտ 40 կլինիկաներում բարձր մակարդակի մասնագիտացված ծառայություններ ապահովելով։ Հիվանդանոցներ կառուցող և նորարարական մոդելով կառավարող Հոլդինգն առավել մասնագիտացված է սրտանոթային ախտաբանության, օրթոպեդիայի և նյարդավիրաբուժության, ինչպես նաև մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ոլորտներում։
Լևոն Ալթունյանն իր հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվող ծրագրերն ու խնդիրները` շեշտադրելով այն ուղղությունները, որոնց շրջանակում հնարավոր կլինի համագործակցել հոլդինգի հետ։ Նախարարը մասնավորապես կարևորել է համագործակցությունը ինչպես սրտաբանության, ուռուցքաբանության և այլ ոլորտներում, այնպես էլ` միջազգային մենեջմենթի միջոցով արդիականացված սահմանամերձ հիվանդանոցներում և ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այլ երկրներից հիվանդներ ներգրավելու գործում։
Քննարկվել են իտալական հոլդինգի հետ առանձին որորտներում համագործակցության տարբեր ձևաչափեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման ժամանակ առավել հստակեցնել համագործակցության եզրերը` հաշվի առնելով Հայաստանի կարիքները և GVM հոլդինգի ուղղվածություններն ու հնարավորությունները։
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01