Այսօր Երևանում տեղի ունեցավ «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի մեկնարկային հանդիպումը, որը կազմակերպել էր ծրագիրն իրականացնող Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում 12 ամսվա ընթացքում նախատեսվում է աշխատել 400-ից ավելի 14-35 տարեկան շահառուների հետ, աջակցել նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը:
Ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում, դասընթացների, գործնական աշխատանքի ու զբաղվածության հնարավորություններ ստեղծել նրանց համար:
Ծրագրի հիմնական ուղղություններն են.
ստեղծել երիտասարդական SKYE ակումբներ,
կազմակերպել կարճաժամկետ մասնագիտական դասընթացներ աջակցել աշխատանքի տեղավորման գործընթացին,
կազմակերպել ՏՏ ուսուցում, պրակտիկա, աջակցել աշխատանք գտնելու հարցում,
կազմակերպել ՏՏ ոլորտի իրազեկության բարձրացման միջոցառումներ դպրոցականների շրջանում,
կազմակերպել ձեռնարկատիրության դասընթացներ և ֆինանսավորել լավագույն գաղափարները:
«Հայաստանում արդեն իսկ գործում են 70-ից ավելի SKYE ակումբներ, որոնք օրեցօր բարգավաճում են` հնարավորություն տալով երիտասարդներին մասնակցելու կարճաժամկետ մասնագիտական դասընթացների ու ստանալ աջակցություն աշխատանքի տեղավորման գործընթացում»,- ներկաներին ողջունելով` ասաց Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
«ՀՀ սփյուռքի նախարարն ու ողջ աշխատակազմը շատ բարձր են գնահատում Վորլդ Վիժն Հայաստանի դերը երեխաներին ու պատանիներին ճիշտ ուղղորդելու, օգնություն ցուցաբերելու և անհրաժեշտ պահին նրանց կողքին լինելու հարցում»,- ասաց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը:
«Ճիշտ է, ծրագիրը նախատեսված է 12 ամսվա համար, բայց համոզված եմ, որ այն դրական արդյունքներ է գրանցելու ու շարունակական բնույթ ստանալու»,-ծրագիրը ներկայացնելիս նշեց ՎՎՀ երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա էին Ճամբարակի SKYE ակումբի անդամները, ովքեր հանգամանալից ներկայացրին իրենց ակումբի գործունեությունը, կիսվեցին իրենց ձեռքբերումներով ու հաջողություններով:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01