Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի էկոլոգիան կլիմայի գլոբալ տաքացման ազդեցությամբ մեծ փոփոխություններ է կրել, որոնք առնչվում են տարածաշրջանի ամբողջ կենդանական աշխարհին՝ ծովացլերին, բեւեռային արջերին եւ կետերին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների տվյալներով՝ նոյեմբերին «մեծ լայնություններում ջերմաստիճանը նորմայից զգալիորեն բարձր է եղել, իսկ սառցի ծածկույթի մակերեսը տարեկան միջին մակարդակի համեմատությամբ կրճատվել է 28,5 տոկոսով»:
1979 թվականից ի վեր, երբ Արկտիկայում կանոնավոր դիտումներ են սկսվել, այժմ արկտիկական սառցածածկույթն ամենափոքր մակերեսն ունի: «Սառույցից ազատված ջրատարածքի մակերեսը հավասար է Թեքսասի եւ Ալյասկայի նահանգների մակերեսին»,- ընդգծված է The New York Times-ում՝ միաժամանակ նշելով, որ այդ ջրատարածքում ակտիվորեն բազմանում են ջրիմուռները: Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի օվկիանոսագետները վերլուծել են վերջին տարիներին կատարված արբանյակային բոլոր լուսանկարները եւ համոզվել են, որ 1997-ից մինչեւ 2015 թվականների ժամանակահատվածում Արկտիկայում դրանց քանակը 47 տոկոսով աճել է, եւ ամեն տարի ջրիմուռների ակտիվ բազմացման սկիզբն ավելի շուտ է սկսվում:
Հետազոտությունների ընթացքում նաեւ պարզվել է, որ օվկիանոսի որոշ շրջաններում սառույցն այնքան է բարակել, որ դրանց միջով անցնող արեւի ճառագայթները բավական են ուղղակի սառույցի տակ ջրիմուռների աճ սկսվելու համար: Դա կարող է հանգեցնել թռչունների եւ կետերի միգրացիայի երթուղիների փոփոխության:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55