Ռուսաստանի Նազրան քաղաքի այն տանը, որտեղ թաքնվում էին ավելի վաղ չեզոքացված գրոհայինները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ և ինքնաշեն ռումբեր են հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնին:
Հանձնաժողովի տվյալներով՝ տանն անցկացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերքով գաղտնարան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ուժայինները Նազրանում իրականացրած հատուկ գործողության ընթացքում չեզոքացրել են երկու գրոհայինի: Գործողության ընթացքում երկու հատուկջոկատային է զոհվել:
Հանձնաժողովում հայտնել են, որ Ինգուշեթիայի տարածքում բանդիտական ընդհատակյա խմբի գործունեությունը կանխելու հետ կապված միջոցառումների ժամանակ անվտանգության մարմինները տեղեկատվություն են ստացել Նազրանի տներից մեկում մի քանի գրոհայինի գտնվելու մասին:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն առգրավել են ընդհանուր մոտ 20 կիլոգրամ տրոտիլային համարժեքով ինքնաշեն երկու պայթուցիկ, չորս Կալաշնիկով ինքնաձիգ, ավելի քան 1,5 հազար փամփուշտ, կրակոցների խլացման համար նախատեսված սարք և ԻՊ-ի դրոշ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55