Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Synergy Global Forum 2016» ամենամյա բիզնես-համաժողովին, որն այս անգամ համախմբել էր ՌԴ-ից, ԱՊՀ երկրներից և Եվրոպայից ավելի քան 6000 մասնակիցների: Համաժողովի շրջանակում վարպետության դասերով հանդես են եկել մարքեթինգի, նեյրո-մարքեթինգի, ֆինանսների, ժամանակի կառավարման ոլորտների առաջատար մասնագետներ Բոդո Շեֆերը, Դևիդ Ալլենը, Իգոր Մաննը: «Synergy Global Forum 2016»-ի հատուկ հյուրն աշխարհահռչակ Գայ Կավասակին է եղել:
Հետխորհրդային երկրների միջև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման կոնֆերանսի շրջանակում քննարկվել է քաղաքային տրանսպորտի, սոցիալական հարմարությունների, առողջապահության, կրթության և անվտանգության ոլորտներում կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների և արդի լուծումների կիրառումը: Երևանյան պատվիրակության անդամ, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն իր ելույթում, ըստ ուղղությունների, մանրամասն ներկայացրել է Երևանի «Խելացի քաղաք» ծրագրի կայացման մոտեցումները:
Համաժողովի շրջանակում քննարկված թեմաների հետ կապված առաջարկները գործնականում կիրառելու և փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ են կազմակերպվել նաև Մոսկվայի Երթևեկության կառավարման կազմակերպման, Կրթության տեխնոլոգիական արդիականացման և Հանրային ծառայությունների բազմաֆունկցիոնալ կենտրոններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42