Թուրք սյունակագիր Սերդար Քորուջուն gazeteduvar.com.tr կայքում հրապարակված իր նոր հոդվածում անդրադարձել է վերջին շրջանում տարբեր թուրք պաշտոնյաների կողմից հաճախակի կրկնվող թուրքական քարոզչական մի թեզի, ըստ որի, թուրք վերնախավը հաճախ փորձում է երկրում առկա քրդական հարցը բարդել համայն աշխարհի հայության վրա:
Ինչպես գրում է Քորուջուն, դեռևս 1980-ական թթ.-ին մեծ տարածում գտած «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» հայկական նախագիծ է»,«Այս երկրում չկա քրդական հարց, կա միայն հայկական հարց» շարքի թեզերը Թուրքիայում սկսեցին ավելի հաճախ վերհիշել վերջին շրջանում, երբ Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում նոր թափով վերսկսվեցին թուրք-քրդական բախումները:
Ստամբուլում նոյեմբերի 18-21-ը անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քննարկումների ժամանակ ՔԱԿ-ի ներսում իբրև թե հայ գրոհայինների առկայության մասին մեղադրանք հնչեցվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Վեհաժողովի քննարկումների ժամանակ հայկական պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին պատասխանող Չավուշօղլուն հայտարարեց. «Մեր կողմից ձերբակալված ՔԱԿ գրոհայինների շարքում հայեր էլ կան»:
Թուրքիայում բավականին լայն տարածքում ստացած այս քարոզչական թեզի մասին խոսելիս թուրք սյունակագիրը հիշեցնում է դեռևս տարիներ առաջ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից՝ թեմայի վերաբերյալ տրված պատասխանը:
«Մինչև այսօր ձերբակալված ՔԱԿ զինյալների շրջանում ոչ մի հայ չկա: Եթե այդպես լիներ՝ օրվա մեջ 10 անգամ հեռուստացույցով ցույց կտային: Թող ապացույցներ ներկայացնեն՝ մենք էլ հավատանք»:
Սերդար Քորուջուն նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, թե 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին ի՞նչ հետևանքների բերեց այս տեսակ քարոզչությունը:
1994թ.-ի հունվարի 12-ին Tempo ամսագրին տված հարցազրույցում պատրիարք Մութաֆյանը պատմել էր, որ նման անհիմն մեղադրանքների պատճառով հայկական համայնքի շուրջ չափից դուրս լարված իրավիճակ է ստեղծվել:
«Նրանք ուզում են, որպեսզի մենք լքե՞նք երկիրը: Այսօր իշխանությունները հայերի դեմ ատելությունն օգտագործում են ՔԱԿ-ի դեմ պայքարում: Նրանք ցանկանում են ցույց տալ, թե Թուրքիայի միակ խնդիրը փոքրամասնությունների խնդիրն է: Մինչդեռ Թուրքիայի քրիստոնյա հայերի քանակը ընդամենը 60 000 է: Անատոլիայի տարածքում որքա՞ն են մնացել՝ չգիտեմ, սակայն այնտեղ էլ շատ չեն: Այսքան քիչ մարդկանց խումբն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել: Վերջին շրջանում հայերի՝ ՔԱԿ-ի հետ իբրև թե համագործակցելու վերաբերյալ սուտ լուրերը ավելի են շատացել: Մեր դպրոցների շենքերը քարկոծվում են: Հայ բառն օգտագործվում է որպես հայհոյանք: Անցյալ օրը Բեյազիդի մզկիթի դիմացից մի խումբ քայլել է դեպի եկեղեցի: Լավ է, որ ոստիկանությունը ճանապարհին կանգնեցրել է: Անցյալ ամառ նորից հարձակում էր իրականացվել եկեղեցու վրա, եկեղեցու պատուհանները, դռները կոտրվել էին», - ասել էր Մութաֆյանը: 
Սերդար Քորուջուն, մեջբերելով դեռևս 23 տարի առաջ տեղի ունեցած այս հարցազրույցը, ցավով արձանագրել է, որ հայերի՝ ՔԱԿ-ի հետ կապերի մասին սուտ քարոզչական թեզը պաշտոնական կերպով վերադառնում է երկրի օրակարգ:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55