Բաքվի դատարանում շարունակվում է NIDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովի գործով դատավարությունը։ Երիտասարդին ֆորմալ մեղադրում են թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ։ Բայց իրականում նա եղել է այն խմբի մասնակիցներից, որը Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա գրել էր «Շնորհավորում ենք ստրուկների տոնը»։
contact.az-ի փոխանցմամբ Մամեդովը հերքում է իր հանդեպ մեղադրանքը ու համարում, որ իրեն կալանավորել են Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա կարգախոսեր գրելու համար։
Դատավարության սկզբում դահլիճում հանգել է լույսը։ Մամեդովը այդ կապակցությամբ ասել է․ «Խորհրդանշական է, որ ադրբեջանական երիտասարդությունը խավարի մեջ է ընկղմված»։ Նա խոսքի իրավունք է խնդրել, սակայն դատավոր Էյնուլա Վելիեւը մերժել է նրան։
Իսկ հետո որպես ականատես լսել են ոստիկան Յուսիֆ Ալեսկերովին։ Նա պնդում է, որ ձերբակալության ժամանակ Մամեդովի մոտ հայտնաբերել են թմրադեղեր ու երիտասարդն իբրեւ ասել է, որ տանն էլ ունի թմրադեղեր։ Իսկ Մամեդովը դրան առարկել է՝ ասելով, որ Ալեսկերովն առհասարակ չի եղել իրեն ձերբակալող ոստիկանների շարքերում։ Փոխարենը, նա եղել է այն 7-8 ոստիկաններից մեկը, որոնք Մամեդովին ծեծել են պետի աշխատասենյակում։
ՀԻշեցնենք, որ Գիյաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը կալանավորվել են մայիսի 10-ին ՝ թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրանքով։ Սակայն իրական պատճառը Ալիեւի հուշարձանի վրա գրված գրաֆիտին էր «Շնորհավորում ենք ստրուկների տոնի առթիվ» ու «Կորչի համակարգը» կարգախոսերով։
Amnesty International կազմակերպությունը ակտիվիստներին «խղճի կալանավոր»է անվանել։ Իբրահիմովին հոկտեմբերի 25-ին դատապարտել են 10 տարվա ազատազրկման։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55