«Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել ու նշեց 7 պատճառ, թե ինչու: Նախ՝ որովհետև իրեն վարչապետի պաշտոնին «հրավիրել է» ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որ ցանկացած կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան և այս կառավարությունը ՀՀԿ-ի կառավարությունն է:
Պարզաբանելով, թե ինչու ինքը չի ստեղծել մեկ այլ կուսակցություն որպես, քաղաքական հենարան, վարչապետն ասաց. «Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից և զարգացումներից»:
Բացի այդ ՀՀԿ-ն կարող է լինել փոփոխությունների քաղաքական հենարան, քանի որ պահպանողական կուսակցություն է «Անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական-սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված՝ խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից»,-ասել է նա:
Ներկայումս կառավարությունում կա 9 անկուսակցական՝ մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը, պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Անկուսակցական է նաև Կարեն Կարապետյանի վստահելի պաշտոնյաներից ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի անդամակցելու դիմումը երեկ արդեն գրել էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44