«Հնչեցվող հերյուրանքներին պատասխանելն իմ պատվից ցածր եմ համարում»,- «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողի հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը՝ մեր խնդրանքով արձագանքելով «Սասնա ծռեր» խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանի, Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի այսօր տարածված նամակ-հայտարարությանը:
Հիշեցնենք, տարածված հայտարարությամբ նշված անձինք ընդգծում էին, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում եւ կատարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբական-ազատագրական գաղափարը եւ գործողությունները մերժող քայլեր, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար:
«Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով և դադարեցնել «Սասնա ծռեր» անվանմամբ հիմնադրամի գործունեությունը»,- ասվում էր հայտարարությունում:
Արձագանքելով հայտարարության այս վերջին հատվածին, որ վերաբերում է անվանմանը՝ Ֆելիքս Հայրապետյանը մեր զրույցում ասաց. «Իսկ մարդիկ չե՞ն պահանջում «Սասունցի Դավիթ» էպոսում նույնպես չօգտագործել այդ անունը»:
Անդրադառնալով մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից Նանոր Սեֆիլյանի եւ Արմենակ Կյուրեղյանի հեռանալուն, Հայրապետյանն ընդգծեց, որ շուտով այդ հարցերին կլինի Հիմնադրամի պաշտոնական պատասխանը:
Հարցրինք նաեւ, թե ի՞նչ կապ ունի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ: Համացանցում քննարկումներ էին ընթանում, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը գովազդում է Հայրիկյանին: Այդ կապակցությամբ խոսք կար նաեւ «Ծռերի» այսօրվա հայտարարությունում: Նշվում էր, որ փորձ է արվել «Սասնա ծռեր» խմբավորման ճանաչումն ու հեղինակությունն օգտագործել նրա ծրագիրը չընդունող քաղաքական ուժի շահերը սպասարկելու համար: Այս կապակցությամբ Ֆելիքս հայրապետյանն ասաց. «Նա այնքանով կապ ունի, որ ինքը և Շահեն Հարությունյանը հայ դիսիդենտական, ազգայնական պայքարի առաջամարտիկներն են։ Իսկ Հայրիկյանը 17 տարի նաև քաղբանտարկյալ է եղել։ Այդքանը։ Ոչ ավել և ոչ պակաս։ Մեր հետ, ֆոնդի հետ՝ ոչ կազմակերպական, ոչ այլ կերպ կապված չի»։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամում լարվածությունը սկսվել էր վաղուց: Ըստ որոշ տեղեկությունների՝ հիմնադրամի որոշ անդամներ, որոնք հիմնականում Ֆելիքս Հայրապետյանի ընտանիքից են, ծաղրական ու թունոտ գրառումներով են հանդես եկել Ծռերի եւ նրանց գաղափարակից ընկերների մասին:
Սրան հաջորդեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հոր՝ Արմենակ Կյուրեղյանի եւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հեռացումը հոգաբարձուների խորհրդից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
12:36 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01