Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի նորանշանակ դեսպան Հուսեյն Դիրիոզը թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված ռուս-թուրքական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը նպաստելու հարցում:
«Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում եղել են որոշակի ոչ ցանկալի զարգացումներ: Մենք գոհ ենք, որ այս իրադարձություններն այլևս անցյալում են: Այս հարցում մեզ կարևոր գործ է բաժին ընկնում, մտադիր եմ ռուս գործընկերներիս հետ համագործակցության շրջանակում ռուս-թուրքական հարաբերությունները նախկին մակարդակի բերելու, ավելին՝ է՛լ ավելի զարգացնելու համար ամեն ջանք գործադրել», - ասել է դեսպանը:
Դիրիոզը շեշտել է, որ թուրքական կողմի համար ներկա պահին առաջնային խնդիրը տնտեսական ոլորտում մինչ ռուս-թուրքական ճգնաժամը եղած մակարդակին հասնելն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Ռուս-թուրքական ճգնաժամի հետևանքով Թուրքիայի տնտեսական եկամտի զգալի մասն ապահովող զբոսաշրջային ոլորտը գրանցեց մոտ 90 տոկոս անկում: Բացի այդ, Ռուսաստանում աշխատող Թուրքիայի քաղաքացիները ստիպված եղան վերադառնալ Թուրքիա, կասեցվեցին Թուրքիայի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերը։
Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրեց ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդեցին երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55