ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում 2015 -2016 թվականների ընթացքում իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ շինարարական աշխատանքներ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Կատարվել են շինարարական աշխատանքներ կարճատև և երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներում, բժշկական մասերում, ճաշարաններում, սանհանգույցներում, ինպես նաև արտաքին արգելագոտու պարագծում»,- նշեց Քրմոյանը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ամբողջովին վերանորոգվել է խոհանոցը, մասնակի վերանորոգվել են սանհանգույցները, արտաքին կոյուղու ցանցը և երկու դիտահոր: Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխները փոխարինվել են նոր մալուխներով: Մասնաշենքերը սնուցող բաշխիչ էլեկտրական վահանակները և փոխանջատիչները փոխարինվել են նորերով և մասնակի վերանորոգվել են էլեկտրական մալուխները:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են բնակելի գոտու հիվանդասենյակների վերանորոգման և հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են բնակելի գոտու խոհանոցը, իրականացվել է արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի և սանհանգույցի մասնակի վերանորոգում: Վերանորոգվել են կարանտինային երկու կացարանները, վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանը, թոքախտաբանական բաժանմունքի մի շարք հիվանդասենյակներ: Ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրոնային սարքավորումները փոխարինվել են նորերով: «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել են արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերը, վերանորոգվել է ջրահեռացման համակարգը: Մասնակի վերանորոգվել են խցերի սանհանգույցները: Վերակառուցվել է 2 աշխատասենյակ՝ նախատեսված քննչական գործողությունների և փաստաբանների հետ հանդիպման համար: Վերանորոգվել են արտաքին ջրահեռացման երկու դիտահոր:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հիմնովին վերանորոգվել են երկու ջեռուցման կաթսաների մարտկոցները: Ընթացիկ նորոգման աշխատանքներ են իրականացվել բնակելի գոտու կացարաններում և միջանցքներում: Հարդարման աշխատանքներ են իրականացվել երկարատև տեսակցության սենյակներում: Վերանորոգվել է ճաշարանը և մասնաշենքի տանիքը:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում սալիկապատման աշխատանքներ են իրականացվել խոհանոցում: Վերանորոգվել և հարդարվել է հանձնուքների ընդունման սենյակը, հարդարման աշխատանքներ են իրականացվել բնակելի գոտու թիվ 1 և 2 մասնաշենքերում, վերանորոգվել է գրադարանի մասնաշենքին կից բացօթյա տաղավարի ծածկը: Բժշկական մասն ամբողջությամբ սալիկապատվել է, կատարվել են հարդարման աշխատանքներ: Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը, պահեստը և ճաշարանը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխները փոխարինվել են նոր մալուխներով:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել հինգ մասնաշենքերում, բաց տիպի ռեժիմի դատապարտյալների կացարանում, կարանտինային մասնաշենքում, դատապարտյալների ընդունման սենյակում: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև ճաշարանում և կաթսայատանը: Հիմնարկի բժշկական մասն ամբողջությամբ վերանորոգվել է: Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը և ճաշարանը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխները փոխարինվել են նոր մալուխներով:
«Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվել երկարատև տեսակցության սենյակներում, հիմնանորոգվել է հանձնուքների ընդունման սենյակը, կառուցվել է սանհանգույց: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև խոհանոցում:Տրանսֆորմատորային ենթակայանից մասնաշենքերը սնուցող վթարված և հետագա շահագործման համար ոչ պիտանի էլեկտրական մալուխը փոխարինվել է նոր մալուխով:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարդարման աշխատանքներ են իրականացվել հանրակացարաններում, վերանորոգվել են սանհանգույցները, կարճատև տեսակցության սենյակները, տանիքը: Բժշկական մասն ամբողջովին վերանորոգվել է, բացի այդ վերակառուցվել է նաև ատամնաբուժարանը: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել կանանց տեղամասի խոհանոցում, վերանորոգվել է 6 խուց և վարսահարդարման սենյակը: Ջերմամեկուսացվել է անչափահասների մասնաշենքի արտաքին պատը: Փոխարինվել է տրանսֆորմատորային երկու ենթակայանները փոխմիացնող էլեկտրական մալուխը, որը պիտանի չէր հետագա շահագործման համար:
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել խոհանոցում, մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել խցերում, իսկ բաղնիքում տեղադրվել է նոր ջրատաքացուցիչ:
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում հարդարման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել երկարատև և կարճատև տեսակցության սենյակներում, մասնակի վերանորոգվել են 7 խցեր, առաջին մասնաշենքի միջանցքը: Մեղրի տեղամասի կացարանում իրականացվել են հարդարման աշխատանքներ: Փոխվել է բաշխիչ էլեկտրական վահանակից դեպի կաթսայատան մասնաշենքը սնուցող էլեկտրական մալուխը, որը պիտանի չէր հետագա շահագործման համար:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01