Նոյեմբերի 23-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դիմակավորված և զինված 2 անձինք մտել են Արաբկիրի 53-րդ փողոցում գտնվող իրենց տուն, կապել են իր եղբոր ոտքերը և օգնություն կանչելուց հետո դիմել են փախուստի, իսկ ժամը 21.20-ին քաղաքացին հայտնել է, որ հանցագործները գտնվում են նշված տանն ու զենքով սպառնում են տան անդամներին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.40-ին, դիմակավորված 2 անհայտ անձինք, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել Գայանե Բ.-ի տուն, որից հետո նրանցից մեկը ցուցադրելով ատրճանակը՝ դրել է այն կնոջ քունքին, իսկ մյուսն իր մոտ եղած կտրող գործիքով հարվածել է նրա եղբոր` 1969 թ. ծնված Հովհաննես Բ.-ի ձախ ոտքին և առանց որևէ պահանջ ներկայացնելու, իրենց կամքից անկախ հանգամանքներում, ոչինչ չհափշտակելով՝ դիմել են փախուստի:
Նոյեմբերի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից ժամը 13.55-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Երևանի Նիզամու փողոցի բնակիչ, 1993 թ. ծնված Սուրեն Կ.-ն, իսկ ժամը 14.15-ին Էրեբունու փողոցի թիվ 33 շենքի մոտից՝ Էրեբունու փողոցի բնակիչ, 1997 թ. ծնված Միքայել Մ-ն:
Սուրեն Կ.-ի կողմից թողնված դիմակը և ձեռնոցները հայտնաբերվել են «Հաղթանակ» զբոսայգում: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը և կտրող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Սուրեն Կ.-ն և Միքայել Մ.-ն ձերբակալված են:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01