Այսօր առավոտյան Ստեփանակերտի «Մոր և մանկան» հիվանդանոցում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված 30-ամյա Գեղամ Մկրտչյանի առաջնեկը:
Ծնունդն ընդունած բժիշկ Իրինա Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ առողջ աղջիկ է ծնվել ու Գեղամի կնոջ՝ Անուշի ծննդաբերությունը նորմալ է ընթացել: «Ուրախությունից և՛ հուզված էր, և՛ տխուր, որ ամուսինը չի տեսնում իրենց երեխային»,-ասաց բժշկուհին:
Գեղամ Մկրտչյանի կինը՝ Անուշը ևս ծառայում է պաշտպանության բանակում: Անուշի հարազատները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ Գեղամի ծնողներն արդեն տեսել են իրենց երկար սպասված թոռնուհուն: Թե ինչ կդրվի Գեղամի աղջկա անունը, դեռ որոշված չէ:
Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանը Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից էր: 30-ամյա պայմանագրային զինծառայողը զոհվել է՝ այդպես էլ չիմանալով, որ հայր է դառնալու:
Գեղամը զոհվել է Թալիշի պաշտպանական դիրքերում, ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը: Նա հետմահու արժանացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված «Արիության մեդալի»:
Tert.am
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01