Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Այս շաբաթ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում կոչ է անում պայքարել Ռուսաստանի պաշտոնական քարոզչության դեմ, որը, եվրոպական պատգամավորների կարծիքով, ուղղված է Եվրամիության և նրա առանձին երկրների դեմ, ինչպես նաև նպատակ ունի պառակտելու այդ միությունը:
Բանաձևում զուգահեռ է անցկացվում այդ քարոզչության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության միջև: Իրականում վերջին 3-4 տարում` հատկապես այն պահից, երբ նախկին խորհրդային երկրներն այս կամ այն ձևով մասնակցում են «Արևելյան գործընկերության» ծրագրերին, այդ քարոզչությունը դարձել է առավել ագրեսիվ, «կացնային» և ուղեկցվում է «գազային» և ռազմական ճնշումներով` այն դեպքերում, երբ դա հնարավոր է:
Կրեմլում կարծում են, թե «Արևելյան գործընկերությունը» մի գործիք է, որն ուղղված է իրենց երկրի ազդեցությունը թուլացնելուն, և քանի որ դրան հակազդելու մշակութային, քաղաքակրթական մեխանիզմներ չկան («եվրասիականությունը» դրա ներուժը չունի»), մնում է միայն ուժային և քարոզչական բիրտ ճնշումը, մասնավորապես` այն, ինչ իրենց լեզվով շատ դիպուկ կոչվում է хамство:
Բայց երբ քարոզչությանը հակադրվում է քարոզչություն, Ռուսաստանի ստեղծած «կացնային» կառույցներին հակադրվում են եվրոպական «կացնային» կառույցները, հակառակ կողմի մոտ նույնպես շեղում է նկատվում այն արժեքներից, որոնք իրավամբ կոչվում են «եվրոպական» ,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44